ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԼԵԶՎԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2018.22.2.058Keywords:
լեզու, ճանաչողական և արտահայտչական գործառույթ, հասարակություն, բառ, հաղորդակցում, բառապաշար, բառակերտություն, փոխառություն, մայրենի բառ, նորաբանությունAbstract
Մարդկային հասարակության գոյության փաստը ենթադրում է, որ այն չի կարող ապրել առանց հաղորդակցման, տեղեկատվության փոխանակման, առանց դրանց համար անհրաժեշտ միջոցների առկայության ու կատարելագործման: Լեզվական միջոցները բոլոր ժամանակներում կոչված են եղել բավարարելու մարդու՝ մտածական, հաղորդակցական, տեղեկատվության փոխանակման և այլ գործունեությունների հանապազօրյա պահանջները: Ամեն լեզու ունի բառակերտական համակարգի գերիշխող ենթատեսակներ, սակայն մարդկային բազմաբնույթ գործունեությունը լեզվի առջև նոր պահանջներ է դնում հաղորդակցումը ապահովելու նպատակով, մասնավորապես, լեզվի բառաքանակը ավելացնելու համար: Բառակերտության եղանակներն ու ուղիները կախված են լեզվատիպից և ավելի շատ ներլեզվական երևույթներ են. հայերենը իր պատմական զարգացման գործընթացում իր բառային կազմը համալրում է բառակազմության ներքին միջոցներով, սակայն հայոց լեզուն երբեք չի հրաժարվել բառապաշարի հարստացման արտաքին միջոցից՝ այլ լեզուներից ուղղակի և անուղղակի փոխառություններ կատարելուց, որը շատ կարևոր է լեզվի արդի գոյավիճակում:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Ashot HAYRAPETYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.