ԴԱՐՁՎԱԾԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԼԵԶՎԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ

Authors

  • Զավեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Մերի ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2018.22.2.072

Keywords:

դարձվածային միավոր, մշակութային կոդ, մշակութային հարանշանակություն, լեզվամշակույթ, ազգային մտածելակերպ, ազգային ինքնություն, հատկաբանություն

Abstract

Սույն հոդվածում քննության են առնվում դարձվածային միավորների այն հիմնական հատկանիշները, որոնք ի հայտ են գալիս լեզու-մշակույթ փոխհարաբերության ուսումնասիրության տիրույթում: Այլ կերպ ասած, փորձ է արվում վեր հանել խնդրո առարկա լեզվական միավորների բովանդակային պլանի այն բաղադրիչները, որոնց ամբողջականությունը բացահայտում է լեզվի դարձվածային ենթահամակարգի լեզվամշակութային արժեքը: Մասնավորապես լուսաբանվում են իրականություն-լեզու-մշակույթ բազմաբարդ փոխհարաբերության հետազոտման այն հիմնադրույթները, որոնց կիրառումը մեծապես նպաստում է դարձվածային միավորների իմաստային կառույցների մշակութային հարանշանակությունների տարորոշմանը: Հոդվածում փորձ է արվում նաև կոնկրետ օրինակների վերլուծության հիման վրա փաստարկել դարձվածային միավորների ուսումնասիրության կարևորությունը միջլեզվամշակութային (ֆրանսերեն-հայերեն) հաղորդակցության համատեքստում:

Downloads

Published

2021-12-14

Issue

Section

Լեզվաբանություն