ԲԱՌԻ ՁԵՎՈՒՅԹԱՅԻՆ ԽՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԼԵԶՎԻ ԲԱՌԱՅԻՆ/ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2018.22.2.100Keywords:
բառի ձևույթային խորություն, բառաքերականական խմբեր, խոսքամասային տարբերակում, ձևաբանական կառուցվածք, տիպաբանական բնութագիրAbstract
Սույն հոդվածում ուսումնասիրվում է լեզվի բառային/քերականական արտահայտվածության աստիճանի կապը բառի ձևույթային խորության հետ: Տիպաբանորեն տարաբնույթ լեզուներում, ինչպիսիք են հայերենն ու անգլերենը, բառի ձևույթային խորության համեմատական նմանութունը պայմանավորված է խոսքիմասային գործառույթների ընդհանրությամբ: Խոսքիմասային գործառույթները պահանջում են համապատասխան կառույցներ լեզվի արտահայտման շերտում: Ըստ խոսքիմասային արտահայտվածության` տարատեսակ ձևույթների համեմատությունը երկու լեզուներում էլ բացահայտել է իմաստային միավորների ձևույթային կառուցվածքի կախվածություն լեզվի բառային/քերականական արտահայտվածության աստիճանից:
Downloads
Published
2018-11-12
Issue
Section
Լեզվաբանություն
License
Copyright (c) 2018 Author(s)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.