ՍԹԻՎԵՆՍՈՆԻ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԱՇԽԱՐՀԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2018.22.2.171Keywords:
դիսսոցիատիվ խանգարում, գրական մարգարե, երկակի էություն, կերպարանափոխություն, բուրժուական բարքեր, աշխարհի երկատում, մղձավանջ, տեսիլք, սցենարային մատրիցաAbstract
Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի կյանքը հակասական էր, երկակի, լի տարօրինակ ու ճակատագրական անակնկալներով: Նա փորձում էր իր ստեղծագործությունների միջոցով իմաստավորել իրական կյանքի հակասությունները, ամեն գնով արձանագրել չարի հանդեպ բարու հաղթանակը: Ստեղծելով երկատված հերոսներ՝ գրողը վերջիններիս վրա է տեղափոխում սեփական ապրումներն ու լուծում տանջալից ներքին հակասությունները: «Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» դառնում է ոչ միայն դեռ մանկության տարիներից Սթիվենսոնի մեջ երկակի գոյության ծրագրի ապրումների սուբլիմացիան, այլև հեղինակի նշանակալի գործերից մեկը, որը կարևոր դեր ունեցավ դիսոցիատիվ ինքնության խանգարման խնդիրներով զբաղվող ժամանակակից հոգեբանության զարգացման գործընթացում:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2018 Author(s)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.