Ռ. Լ. ՍԹԻՎԵՆՍՈՆԸ ԵՎ ՎԻԿՏՈՐՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2018.22.2.180Keywords:
նյութապաշտ ոգի, բարոյական կատարելագործում, դուալիզմ, գրական պարադոքս, վիկտորյականություն, հակավիկտորյականություն, գոթական վեպ, միկրոտիեզերքAbstract
19-րդ դարում Անգլիայի մշակութային ու արդյունաբերական հաջողությունների արթնացրած հույսերը հօդս են ցնդում շարունակական և այդպես էլ չլուծված սոցիալական հակասությունների պատճառով: Մտածող մարդկանց համ ակնհայտ էր կապիտալիստական ծաղկման հակառակ երեսը, և գրականության մեջ սկսում են այնպիսի ստեղծագործություններ հայտնվել, որոնք մարտահրավեր են նետում վիկտորյան դարաշրջանի քարոզած բուրժուական արժեքներին: Եվ հենց այդ ժամանակաշրջանում են ստեղծագործել նեոռոմանտիզմի ուղղության փայլուն ներկայացուցիչներ Օսկար Ուայլդն ու Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը: Վերջինս քաջ գիտակցում էր վիկտորյան ժամանակաշրջանի գոյություն ունեցող արատները և դրանցից ելք էր փնտրում, տեսնում էր բուրժուական քաղաքակրթության աղտերն ու դեռ պատանեկությունից ըմբոստանում էր դրա դեմ: Միանգամից պատմական երեք ժամանակաշրջան են խառնվել Սթիվենսոնի ճակատագրում, ով առաջ էր ընկել իր ժամանակի իրականությունից՝ դառնալով գալիքի գիտական հայտնագործությունների մարգարե:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2018 Author(s)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.