ԷՌՆԵՍՏՈ ՍԱԲԱՏՈՅԻ «ԹՈՒՆԵԼԸ» ՎԵՊԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԱՏԻՆԱՄԵՐԻԿՅԱՆ ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼԻԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2018.22.2.197Keywords:
էքզիստենցիալիզմ, իսպանալեզու գրականություն, հեղինակավոր մրցանակ, ստեղծագործական գործունեություն, հոգեբանական վեպ, մտասևեռվածություն, խորհրդանշել, հուզական և ֆիզիկական մեկուսացումAbstract
Հոդվածում դիտարկվում են Էռնեստո Սաբատոյի «Թունելը» վեպի առանձնահատկությունները լատինամերիկյան էքզիստենցիալիզմի շրջանակներում: Էռնեստո Սաբատոն արգենտինացի գրող է, նկարիչ և ֆիզիկոս: Էռնեստո Սաբատոն նվաճել է իսպանալեզու գրականության ամենաբարձր մրցանակներից մի քանիսը և մեծ հեղինակություն վայելել Լատինական Ամերիկայի գրական աշխարհում: Սաբատոյի ստեղծագործական գործունեությունը ներառում է երեք վեպ՝ «Թունելը», «Հերոսների և շիրիմների մասին» (1961) և «Բնաջնջողը» (1974): «Թունելը» հոգեբանական վեպ է նկարիչ Խուան Պաբլո Կաստելի և կնոջ նկատմամբ նրա ունեցած մտասևեռվածության մասին: Ստեղծագործության վերնագիրը խորհրդանշում է Կաստելի հուզական և ֆիզիկական մեկուսացումը հասարակությունից, որն առավել ակնհայտ է դառնում, երբ Կաստելը շարունակում է բանտախցից պատմել որոշ դեպքերի մասին, որոնք ստիպում են վերջինիս սպանել այն միակ մարդուն, որն ունակ էր հասկանալու իրեն:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2018 Author(s)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.