ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԿԱՑՈՒՅԹԸ ՇՈՏԼԱՆԴԱԿԱՆ ԱՌԱԾ-ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ

Authors

  • Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2019.23.1.075

Keywords:

հասկացույթ, լեզվաճանաչողություն, լեզվամշակույթ, շոտլանդացի, արժեհամակարգ, դարձվածքներ

Abstract

Հասկացույթի վերլուծությունը ամենանպատակահարմար մեթոդն է, որը թույլ է տալիս ազգային իմաստությունն ու արժեքները ներկայացնել մտքի բովանդակային ամբողջականության մեջ: Լեզվաճանաչողական և լեզվամշակութային դիրքերից քննության են առնված շոտլանդական առած-ասացվածքները, որտեղ առանցքային են home/hame, man, success, woman/ mother, friend, children/bairns, wit, devil, peace, bread, God, bird հասկացույթները: Հոդվածի նպատակն է քննության առնված հասկացույթների միջոցով ցույց տալ, որ նշված միավորները շոտլանդական լեզվամշակույթում էթնիկական ու հոգեբանական գործոնների ազդեցությամբ ձեռք են բերում շոտլանդացու հոգեկերտվածքն ու արեժեհամակարգը բնութագրող բաղադրիչների կարգավիճակ, ընդհանուր համամարդկային արժեքների հիմքի վրա առանձնացնում հին շոտլանդացու արժեհամակարգն ու ինքնությունը, ընդգծում նրա և այլ ազգերի միջև գոյություն ունեցող մշակութային տարբերությունները:

Downloads

Published

2020-05-31

Issue

Section

Լեզվաբանություն