«ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՓԱՍՏ» ՀԱՍԿԱՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Authors

  • Լուսինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2019.23.1.086

Keywords:

իրադարձություն, փաստ, իրադրություն, փոփոխություն, իրադարձության գոյաբանություն

Abstract

Հոդվածը նվիրված է «իրադարձություն» և «փաստ» հասկացույթների սահմանազատման չափանիշների քննարկմանը: «Իրադարձություն» հասկացույթը տարբեր կերպ է մեկնաբանվում լեզվաբանական և փիլիսոփայական աշխատություններում՝ հաճախ զուգորդվելով այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են գործողությունները, գործընթացները, փոփոխությունները և փաստերը: Եթե իրադարձությունը գոյություն ունի օբյեկտիվ իրականության մեջ, ապա փաստը մարդկանց գիտակցության արտացոլանքն է և առկա չէ իրական գոյաբանական աշխարհում: Հետևապես՝ իրադարձությունը գոյաբանական կարգ է, մինչդեռ փաստը պատկանում է տրամաբանական ոլորտին: Իրադարձությունը որոշակի գործողությունների և գործընթացների արդյունք է, որոնք հանգեցնում են իրադրության մեջ ինչ-որ փոփոխությունների: Հարկ է նշել, որ այս փոփոխությունները հանրության կողմից ընկալվում են որպես նշանակալի, կարևոր փոփոխություններ: Իրադարձությունը որակապես տարբերվում է նաև իրադրությունից: Իրադարձության հարաշարժ էությունը հակադրվում է իրադրության ստատիկ բնույթին, որն, իր հերթին, սահմանվում է որպես գործերի դրություն, իրավիճակ:

Downloads

Published

2020-05-31

Issue

Section

Լեզվաբանություն