ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՈՐՊԵՍ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ԺԱՆՐ ԵՎ ՌԵԳԻՍՏՐ

Authors

  • Վիկտորիա ՀԱՅՐԱՊԵՏՈՎԱ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2019.23.1.128

Keywords:

կինոխոսույթ, գիտական ֆիլմ, կրեոլիզացված տեքստ, վիդեոխոսքային տեքստ, բեմադրողական ֆիլմ, հնչյունագործաբանական վերլուծություն, տեքստի առոգանական առանձնահատկություններ

Abstract

Կինոխոսույթի տարբեր ֆունկցիոնալ-ոճական տարբերակներից վավերագրական կինոն քիչ է ուսումնասիրված` չնայած արդի հասարակության համար տվյալ ժանրի ունեցած կարևորությանը: Դեռևս գոյություն չունի այս հասկացության հստակ սահմանում, աղոտ են վավերագրական և գեղարվեստական կինոյի սահմանները, առկա չէ նաև վերոհիշյալ տեսակի ֆիլմերի հստակ դասակարգում: Խնդրի լուծումը ենթադրում է նաև գործաբանական և առոգանական վերլուծություն: Հնչյունագործաբանական առանձնահատկությունների հետազոտությունը կատարվել է իրական ֆիլմերի հիման վրա` լսողական վերլուծությամբ, որի արդյունքներն այնուհետև ենթարկվել են վերամշակման: Արդյունքում հնարավոր դարձավ առանձնացնել տեմբրային և տոնային առավել արդյունավետ առոգանական հատկանիշները, ինչպես նաև տվյալ ժանրի դինամիկ առանձնահատկությունները: Հետաքրքրական են աուդիովիզուալ և խոսքային բաղադրիչների փոխազդեցությանը վերաբերող տվյալները, հեռուստադիտողի վրա կինոխոսույթի միջոցով ներգործելու մեխանիզմը:

Published

2020-05-31

Issue

Section

Լեզվաբանություն