ՇՐՋՈՒՆ ՇԱՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՀՆՉԱԳՈՐԾԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ՖԻԼՄԵՐՈՒՄ

Authors

  • Սեդա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2019.23.1.139

Keywords:

շրջուն շարադասություն, տրավելոգ, հնչագործաբանություն, ռազմավարություն, առոգանական առանձնահատկություններ, հաղորդակցման հուզաարտահայտչական բաղադրիչ

Abstract

Սույն հոդվածը նվիրված է տրավելոգների բանավոր տարբերակում շրջուն շարադասության հնչյաոճաբանական առանձնահատկությունների վերլուծությանը։ Լինելով տարբեր ոճի տեքստերում ամենահաճախ կիրառվող կոմպոզիցիոն հնարներից մեկը՝ շրջուն շարադասությունը խորությամբ ուսումնասիրվել է ձևի և գործառույթների տեսանկյունից, սակայն դրա գործաբանական առանձնահատկությունները անգլերենում քիչ են ուսումնասիրված՝ չնայած այն փաստին, որ շրջուն շարադասությունը հաճախ կիրառվում է հաղորդակցման հուզաարտահայտչական բաղադրիչի արտահայտման համար։ Հոդվածի ուսումնասիրության կենտրոնում է շարահյուսության գործաբանությունը, առոգանական հատկանիշների միջոցով շրջուն շարադասության ազդեցությունը համատեքստի ձևավորման վրա։

Published

2020-05-31

Issue

Section

Լեզվաբանություն