ԷՔՍՊՐԵՍԻՎ (ԱՐՏԱՀԱՅՏՉԱԿԱՆ) ԽՈՍՔԱՅԻՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԳԵՐՀԱՏՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՐՑԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՈՒՄ

Authors

  • Սեդա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
  • Նելլի ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՈՎԱ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2019.23.1.149

Keywords:

գերհատույթային հարցական միավոր, էքսպրեսիվ խոսքային ակտ, խնայողության սկզբունք, լեզվական ավելցուկ

Abstract

Երկխոսությունը՝ որպես հաղորդակցման առաջին գոյաբանական ձև, շարունակում է մնալ հետազոտողների ուշադրության կենտրոնում՝ չնայած այն փաստի, որ դրա բազմաթիվ դիտվածքները խորությամբ ուսումնասիրվել են լեզվաբանության շրջանակներում: Այնուամենայնիվ, հաղորդակցական լեզվաբանության մեջ, մասնավորապես՝ գործալեզվաբանության մեջ, երկխոսության զարգացման օրինաչափությունները, ինչպես նաև դրա գործաբանական դիտվածքը դեռևս բավականաչափ ուսումնասիրված չեն: Սույն հոդվածում քննվել են էքսպրեսիվ խոսքային ակտերի գործաբանական առանձնահատկությունները ժամանակակից անգլերենի երկխոսության գերհատույթային հարցական միավորներում:

Published

2020-05-31

Issue

Section

Լեզվաբանություն