ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՈՐՈՇ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Authors

  • Նարինե ՄԱՆՈՒԿՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2019.23.1.193

Keywords:

ուսուցման մեթոդներ, ակտիվ ուսուցման մեթոդ, երկլեզու մեթոդ, ուղիղ մեթոդ, հաղորդակցական մեթոդ, քերականականթարգմանական մեթոդ, դասավանդման ոճեր, կարգապահական ոճ, դասախոսակենտրոն ոճ, ուսանողակենտրոն ոճ, քերականական համարժեք, բառապաշար

Abstract

Հոդվածում դիտարկվում են արդի դասավանդման մեթոդների կիրառմամբ օտար լեզվի բառապաշարի և քերականական ժամանակաձևերի մատուցման արդյունավետ միջոցներն ու սկզբունքները, ինչպես նաև ներկայացվող մեթոդների բովանդակությունը, առանձնահատկությունները, դասավանդման քայլերի հաջորդականությունը, դասաժամի արդյունավետ օգտագործումը, նյութի ճիշտ բաշխումը ժամանակի մեջ և այլ մեթոդական նրբություններ: Անդրադարձ է կատարվում նաև ուսուցման ոճերին, որոնք մեթոդի ընտրության հիմքում են: Դրանցով են պայմանավորված նաև դասավանդողի և սովորողի դերը, իրավունքներն ու պարտականությունները դասավանդման գործընթացում: Որոշ մեթոդներ միտված են զարգացնելու լեզվի ուսուցման բոլոր հմտությունները՝ լսել, խոսել, գրել, կարդալ, իսկ մյուսները շեշտը դնում են կոնկրետ հմտությունների վրա: Մեթոդի ընտրության հարցում կարևոր է նաև հաշվի առնել, արդյոք դասընթացն անհատական է, թե՝ խմբակային, ինչ ունակություններ և գիտելիքների բազա ունի սովորողը և այլն:

Downloads

Published

2020-05-31

Issue

Section

Մեթոդիկա