ՀԻԵՐՈԳԼԻՖՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Authors

  • Արմեն ՊՈՂՈՍՅԱՆ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2019.23.1.202

Keywords:

հիերոգլիֆներ, կառուցվածքային մասնիկներ, դասավանդման մեթոդ, բառ, ձևույթ, գրության կանոններ

Abstract

Հոդվածում ներկայացված է աշխարհի հնագույն գրերից մեկը՝ չինարեն հիերոգլիֆները: Տրվում է հիերոգլիֆների դասավանդման մանրամասն նկարագիր: Ներկայացված են հիերոգլիֆների դասավանդման դյուրին և հիմնավոր մեթոդներ: Ներկայացված են ինչպես տեսական, բացատրական մեթոդներ, այնպես էլ՝ գործնական: Խոսվում է նաև բառի և ձևույթի մասին, նշելով, որ չինարենում ինչպես բառերը, այնպես էլ ձևույթները ներկայանում են հիերոգլիֆների տեսքով: Հոդվածում տրվում է բացատրություն, թե ինչ մեթոդով տարանջատել բառը ձևույթից:

Downloads

Published

2020-05-31

Issue

Section

Մեթոդիկա