ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲՐԵՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԼԵԶՎԱՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2020.24.1.064Keywords:
մարքեթինգ, լեզվաբանություն, հայաստանյան բրենդներ, հայաստանյան ապրանքներ, անվանման ռազմավարական միջոցներ, լեզվական հատկանիշներ, գործաբանություն, գործաբանական արժեք, նյարդամարքեթինգAbstract
Սույն հոդվածում ներկայացվում է լեզվաբանության դերը մարքեթինգային տեքստերի հաղորդակցական համատեքստում: Մարքեթինգի սկզբնավորումից ի վեր լեզվաբանությունն ու մարքեթինգը գործել են ձեռք ձեռքի տված՝ ի նպաստ նախապես մշակված մարքեթինգային ռազմավարական նպատակների իրականացմանը: Հոդվածում քննարկվում է բրենդինգի գործոնը հաճախորդի ենթագիտակցության մեջ առաջարկվող ապրանքի տարբերվող և տպավորվող պատկերի ձևավորման մեջ: Աշխատանքի նպատակն է օրինակներով հիմնավորել բրենդինգում լեզվի ներակա ռազմավարական կարևորությունն ու ազդեցությունը հաճախորդի ընկալման, հիշողության, վերաբերմունքի և վարքագծի վրա: Ներկայիս ժամանակաշրջանում, երբ կազմակերպությունները փորձում են դիրքավորվել տարածքային և մշակութային համեմատաբար մեծ շուկաներում, բրենդի անվանման գործընթացն առավել է կարևորվում, քան երբևիցե:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2020 Author(s)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.