ԱՆԳԼԵՐԵՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՄԵԴԻԱԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՐԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ

Authors

  • Համլետ ԱՌԱՔԵԼՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2020.24.1.084

Keywords:

English advertising media discourse, speech impact, linguostylistic devices, phonetic means of speech impact

Abstract

Գովազդային խոսքի արդյունավետությունը խորապես պայմանավորված է դրանում կիրառվող լեզվաոճական միջոցների բնույթով: Ժամանակակից անգլերեն գովազդային մեդիադիսկուրսում կիրառվող լեզվաոճական հնարների ուսումնասիրությունը թույլ է տալիս դրանք դասակարգել հետևյալ հինգ խմբերի՝ հնչյունական, այլաբերական, գրաֆիկական, շարահյուսական և բառախաղային հնարներ: Հնչյունական հնարները կարևոր դեր ունեն խոսքային ներգործման համատեքստում, մասնավորապես՝ գովազդային հաղորդումներն ավելի արդյունավետ դարձնելու առումով: Ստեղծելով յուրահատուկ ռիթմիկ պատկեր՝ դրանք ապահովում են գովազդային հաղորդումների բարեհնչունությունն ու դյուրին մտապահումը, ինչն էլ իր հերթին նպաստում է ներգործման արդյունավետության բարձրացմանը:

Downloads

Published

2020-06-25

Issue

Section

Լեզվաբանություն