ԱՆԳԼԵՐԵՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՄԵԴԻԱԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՐԳՈՐԾՄԱՆ ՈՒ ԸՆԿԱԼՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2020.24.1.097Keywords:
գովազդային հաղորդում, մեդիադիսկուրս, ընկալում, ներգործում, նշանաբան, մտապահումAbstract
Սույն հոդվածն անդրադառնում է անգլերեն գովազդային մեդիադիսկուրսի հիմնահարցերին՝ մասնավորապես գովազդի ընկալման և ներգործման առանձնահատկություններին։ Խոսքային ներգործման արդյունավետությունն անմիջականորեն կապված է անհատական գիտակցության և խոսքի ընկալման առանձնահատկությունների հետ: Գովազդային մեդիադիսկուրսում առկա խոսքային ներգործման հիմքում ներգործվողի ուշադրության գրավումն է՝ որպես առաջնային նպատակ, և գովազդվող երևույթի հետ տևական զուգորդային կապերի ստեղծումը՝ որպես ընդհանուր նպատակ: Հոդվածում նաև անդրադարձ է կատարվում գովազդային նշանաբանների քննությանը, որոնց մտապահման խթանումն ամենակարևոր քայլն է մարդու գիտակցության մեջ ցանկալի զուգորդային կապերի ձևավորման համար: Այս է պատճառը, որ գովազդային նշանաբանների կառուցվածքը թե՛ լեզվական, թե՛ բովանդակային-հուզական շեշտադրումների առումով առանձնանում է իր յուրահատկությամբ:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2020 Author(s)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.