ՇՈՂՈՔՈՐԹՈՒԹՅԱՆ ԴԻՍԿՈՒՐՍԻ ԻՄԱՍՏԱԳՈՐԾԱԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2020.24.1.123Keywords:
speech act, flattery, praise, perlocutive result, communicative purpose, intention, addressee, semantic presuppositionAbstract
Հոդվածի նպատակն է ներկայացնել շողոքորթություն արտահայտող խոսքային ակտերի իմաստային և գործաբանական առանձնահատկությունները: Շողոքորթությունը դիտվում է թաքնված շահադիտական, կեղծ դրական գնահատում: Շողոքորթողն, այդպիսով, փորձ է անում ներկայացնել շողոքորթությունը որպես անկեղծ, անշահախնդիր գովաբանություն իր մտադրությունների առավել արդյունավետ և առավելապես հաջող կատարման նպատակով: Շողոքորթողի մտադրությունը իր նպատակին հասնելն է` քողարկելով իր շահադիտական ծրագրերը և փորձելով հաճույք պատճառել լսողին ու արժանանալ նրա հավանությանը, ինչի հետևանքով նրա խոսքային և ոչ խոսքային վարքագիծը տարբերվում է ինքնաստորացմամբ, հասցեատիրոջ հանդեպ հաճոյացմամբ, նրա փառամոլությունը սիրաշահելու և բավարարելու ձգտմամբ: Այսպիսով` շողոքորթությունը կարող է արտահայտվել հաճոյախոսության, կենացի, շնորհավորանքի, ինչպես նաև հավանության ու հիացմունքի խոսողական ակտերի միջոցով և դրա իրականացումը պայմանավորված է հաղորդակցվողների տարբեր կարգավիճակային և դերային բնութագրերով:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2020 Author(s)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.