ԱՆԳԼԵՐԵՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՄԵԴԻԱԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՐԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՅԼԱԲԵՐԱԿԱՆ ՀՆԱՐՆԵՐԸ

Authors

  • Համլետ ԱՌԱՔԵԼՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2021.25.1.031

Keywords:

անգլերեն գովազդային մեդիադիսկուրս, խոսքային ներգործում, ներգործման լեզվական միջոցներ, այլաբերական հնարներ, փոխաբերությունը գովազդում

Abstract

Լեզվական հնարները, գովազդային դիսկուրսում ունենալով ներգործման որոշակի նպատակ, ոչ միայն ոճական առումով հստակեցնում և ամբողջացնում են գովազդային կառույցները, այլև կիրառման հաճախականության և բովանդակային-կառուցվածքային հատուկ բնույթով ապահովում են բուն խոսքային ներգործումը: Քանի որ գովազդային լեզուն առանձնանում է
համոզման ընդգծված գործառույթով, գովազդային հաղորդումների հեղինակները ջանք չեն խնայում դրանք ավելի գրավիչ, հետաքրքիր ու սրամիտ դարձնելու համար: Այս առումով չափազանց կարևոր են անգլերեն գովազդային մեդիադիսկուրսում կիրառվող այլաբերական հնարները, քանի որդրանք ստեղծում են մտքային լարման և հասկացումից հետո՝ լարման թեթևացման ընթացք, ինչն էլ խթանում է ներգործումը:

Downloads

Published

2021-04-14

Issue

Section

Լեզվաբանություն