ԿՈԴԱՓՈԽՈՒՄԸ ՀԱՅ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ԽՈՍՔՈՒՄ

Authors

  • Անահիտ ԳԱԼՍՏՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2021.25.1.065

Keywords:

կոդափոխում, բառափոխառություն, բլոգ, բլոգեր, հեշթեգ

Abstract

Սույն հոդվածում քննության են առնվում հայ բլոգերների բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները։ Նպատակն է քննել նրանց կողմից հաճախ կիրառվող անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն կոդափոխման (code switching) դեպքերը, բացահայտել դրանց բնույթն ու կիրառման դրդապատճառները։ Խնդրո առարկա է նաև կոդափոխման և բառափոխառության առնչության հարցը։ Հետազոտության արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ փոխառությունները հայերեն բառապաշարի մաս են կազմում, մինչդեռ կոդափոխումներն ընդամենը խոսքում կիրառվող օտար միավորներ են։

Downloads

Published

2021-04-14

Issue

Section

Լեզվաբանություն