ՆՈՒՅՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐԻ ԻՄԱՍՏԱՅԻՆ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

Authors

  • Աստղիկ ՉՈՒԲԱՐՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Արթուր ՄԵՍՐՈՊՅԱՆ «Գինկո» լեզվի և թարգմանչական կենտրոն

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2021.25.1.076

Keywords:

շարահյուսական կաղապար, նույնաբանական կառույց, համագործակցության սկզբունք, լեզվի տնտեսման սկզբունք, հաղորդակցության նպատակ, համատեքստ, հաղորդակցական ներակայում

Abstract

Հոդվածի նպատակն է բացահայտել անգլերեն նույնաբանական կառույցների շարահյուսական կաղապարները և, ելնելով դրանց ստորոգելիական բնույթից` քննել այդ կառույցների գործառական-հաղորդակցական որոշ առանձնահատկությունները համագործակցության սկզբունքի լույսի ներքո։ Նույնաբանական կառույցները ձևի առումով լինելով պարզ` խոսքաստեղծման գործընթացում խնայում են խոսողի ժամանակը և ջանքերը, իսկ բովանդակային առումով թվացյալ պարզունակության ներքո թաքնված է իմաստային մեծ բազմաշերտություն: Փաստական նյութի քննությունը ցույց է տալիս, որ կախված իր հաղորդակցական նպատակից` խոսողը նախապատվություն է տալիս նույնաբանության այս կամ այն շարահյուսական կաղապարին` ընտրելով իր մտադրությանը համապատասխանող իմաստաքերականական ձևը:

Downloads

Published

2022-03-14

Issue

Section

Լեզվաբանություն