ԵՐԳԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԵԹՈԴՈՎ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵՋ

Authors

  • Նունե ԹՈՎՄԱՍՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Նելլի ՂԱԶԱՐՅԱՆ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2021.25.1.156

Keywords:

օտար լեզվի ուսուցում, հաղորդակցական մեթոդ, երգեր, նոր բառապաշար, համատեքստ, քերականական կառույցներ, առցանց հարթակներ, ռեսուրսներ

Abstract

Օտար լեզվի դասավանդման մեջ երգերը կարող են ծառայել որպես նոր բառապաշարի որոշակի ենթատեքստերում կիրառման հրաշալի աղբյուր: Նրանք նաև օգնում են առավել արդյունավետ ձևավորել և ընկալել քերականական կառույցները: Սույն հոդվածում քննարկվում են երգերով օտար լեզվի ուսուցման դասերի համար մշակված վարժություններ և հանձնարարություններ, որոնք կնպաստեն նյութի յուրացմանը, բառապաշարի ավելի հեշտ մտապահելուն, ինչպես նաև բանավոր խոսքի հղկմանը: Ներկայացվում են նաև մի շարք առցանց հարթակներ և գործիքներ, որոնց կիրառմամբ՝ երգերով օտար լեզվի ուսուցման դասերը դառնում են դյուրին, հետաքրքիր և ակտիվ:

Downloads

Published

2021-04-14

Issue

Section

Մեթոդիկա