ՀԵՌԱՎԱՐ ԵՂԱՆԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2021.25.1.164Keywords:
հեռավար ուսուցում, առցանց ուսուցում, հեռավար ուսուցման հարթակ, հեռահաղորդակցություն, Moodle ուսումնական հարթակ, Անգլերենը հատուկ նպատակների համար, դասավանդման մեթոդներAbstract
Տվյալ հոդվածում քննարկվում է Moodle հարթակում ուսումնական գործընթացի կազմակերպումը հեռավար եղանակով: 21-րդ դարում առցանց ուսուցումը միջազգային կրթական համակարգի զարգացման կարևորագույն ուղղություններից է: Հանդիսանալով որակապես նոր կրթական միջավայր` այն հեռանկարային է համացանցային հնարավորությունների զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման շնորհիվ: Կրթական համակարգում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը նպաստել է ուսումնական գործընթացի առավել լիարժեք և արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը: Հեռավար ուսուցման մոդելի կիրառումը միտված է նաև ուսումնական ծրագրերի և դասավանդման մեթոդների բազմազանեցմանը: Հոդվածում ներկայացված են ուսումնական գործընթացում լայնորեն կիրառվող մեթոդները, որոնք ուղղված են անգլերեն բանավոր և գրավոր հաղորդակցական հմտությունների զարգացմանը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.