ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ ԽԱԼԵԴ ՀՈՍԵՅՆԻԻ «ՀԱԶԱՐ ՉՔՆԱՂ ԱՐԵՎՆԵՐ» ՎԵՊՈՒՄ

Authors

  • Ամալյա ՍՈՂՈՄՈՆՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2021.25.1.185

Keywords:

էմիգրանտական գրականություն, կորսված հայրենիք, կանանց իրավունքներ, ինքնազոհաբերում, փախստական, արևելյան մշակույթ

Abstract

Հոդվածը փորձ է ներկայացնելու այն դժվարությունները, որոնց միջով «Հազար չքնաղ արևներ» վեպի գլխավոր հերոսուհիները ստիպված են անցնել միայն այն պատճառով, որ կին են և ծնվել են Աֆղանստանում: Նրանք դժբախտ կանայք են, որոնք ծնվելու առաջին իսկ օրվանից դատապարտված են: Աֆղան հասարակությունը չի ընդունում նրանց, և նրանք ստիպված են տառապել՝ իրենց ինքնությունն ու արժանապատվությունը պահելու համար: Ճակատագիրն այս կանանց շպրտել է աշխարհ՝ առանց իրենց համաձայնությունը ստանալու: Նրանք միայնակ են, լքված ու անտեսված, բայց կարողանում են իրենց մեջ ուժ գտնել ու պայքարել հանուն երջանկության: Հոդվածի նպատակն է էմիգրանտական գրականության համատեքստում վեր հանել արևելյան մշակույթի առանձնահատկությունները: 

Downloads

Published

2021-04-14

Issue

Section

Գրականագիտություն