ՀԵՏՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԻՆԱ ՍՏԵՊԱՆՈՎԱՅԻ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ՎԵՊՈՒՄ

Authors

  • Կիմա ՎԱՆԵՍՔԵՀՅԱՆ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2021.25.1.207

Keywords:

հետհիշողություն, իրապաշտություն, պոստմոդեռնիզմ, իրի հիշողություն, տարածություն, թանգարան, ցուցանմուշ, նարրատիվ, քրոնոտոպ

Abstract

Հոդվածում ուսումնասիրվում են հետհիշողության կատեգորիան և տարածությունը, դիտարկվում է մեծ և փոքր նարատիվների կապը, ընդգծվում է իրապաշտության ֆենոմենը ռուսական պոստմոդեռնիզմում և դրա տրանսֆորմացիան «Հիշողության հիշողությունը» վեպում։ Բացի վերոհիշյալից՝ ներկայացված է «իրի հիշողություն» կատեգորիան, որը նկարագրում է իրի՝ իր շուրջ համակարգված տարածություն ստեղծելու ունակությունը, նաև իրի սիմվոլիզմը։ «Իրի հիշողություն» կոնցեպտը դիտարկվում է հիշողության անտրոպոցենտրիզմի հաղթահարման տեսանկյունից։ Հետազոտության առանցքային կետերից է իրապաշտության կատեգորիայի ուսումնասիրությունը ռուսական պոստմոդերնիզում և դրա դիտարկումը «Հիշողության հիշողությունը» վեպում։ Կատարվել է վեպի բավականին բարդ կառուցվածքի ուսումնասիրություն, վեպի նշանակությունը դիտարկվել է գրական լայն համատեքստում։

Published

2021-04-14

Issue

Section

Գրականագիտություն