ՀԱՍԿԱՑՄԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Authors

  • Ելենա ԵՐԶՆԿՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Դիանա ՄՈՎՍԻՍՅԱՆ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2021.25.2.041

Keywords:

հասկացում, շարժում, ցուցայնություն, ցուցայնության կենտրոն, ճանաչողական փոխաբերություն, մետա-փոխաբերություն, սոցիալական հեռավորություն, վերաբերմունք, հույզ և գնահատում, նորմ

Abstract

Սույն հոդվածը փորձ է հասկացման գործընթացը հետազոտելու ճանաչողական փոխաբերության դիտանկյունից: Որպես փոխաբերական մտավոր շարժում՝ հասկացումը քննության է առնվում ցուցայնության լույսի ներքո։ Հասկացում արտահայտող բայերի իմաստագործաբանական ներուժի ուսումնասիրությունից հետևում է, որ բայերին հատուկ է ցուցում որևէ ելակետի՝ ցուցայնության կենտրոնի։ Լեզվական նյութի վերլուծության միջոցով ցույց է տրվում, որ հասկացման գործընթացը տեղի է ունենում տարածաժամանակային, սոցիալական և արժեբանական հարթությունների հատման արդյունքում։ Ճշմարտությունը, հաղորդակցության մասնակիցները և հանրայնորեն ընդունված նորմը, համապատասխանաբար, ծառայում են որպես հասկացման գործընթացի ցուցայնության կենտրոններ նշված հարթություններում։

Downloads

Published

2022-03-15

Issue

Section

Լեզվաբանություն