ԳՈՒՆԱՆՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅԱՑՈՒՄԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԽՈՍՈՒՅԹՈՒՄ

Authors

  • Արմինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2021.25.2.076

Keywords:

գունանուն, գեղարվեստական հաղորդակցություն, բանաստեղծական խոսույթ, գունային խորհրդանիշ, գունային զուգորդումներ, հարանշանակային իմաստներ, իմաստային գործառույթներ

Abstract

Գեղարվեստական հաղորդակցությունը վերջին ժամանակներս հայտնըվել է տարբեր գիտակարգերի (գրականագիտություն, լեզվաբանություն, հանրահոգեբանություն, մշակութաբանություն և այլն) հետազոտական մեթոդների կիրարկման կիզակետում: Լեզվական հաղորդակցության այս ոլորտում առանձին կարևորություն են ձեռք բերում գունանունների հանրանշանակությունները, ինչի մասին են վկայում մի շարք հեղինակների աշխատություններում առաջ քաշված հիմնադրույթները (Միշել Պաստուրո, Թոնի Բերնհարթ, Էլոդի Ռիպոլ, Պիեռ Մոնիե):

Սույն հոդվածում փորձ է արվում ամփոփ կերպով ներկայացնել խնդրո առարկա երևույթի շուրջ եղած տեսագործնական հայեցակարգերը, և դրանց վերլուծության արդյունքում համակարգել գունանունների առկայացման օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները գեղարվեստական խոսությում: Վերլուծության ընթացքում հատուկ ուշադրության են արժանանում լեզվաբանական, գրականագիտական և հոգեբանական մոտեցումները:

Downloads

Published

2022-03-15

Issue

Section

Լեզվաբանություն