ԿԵՆԴԱՆԻ ԴԻՄԱԿԻ ԵՎ ՄԵՐԿ ԴԻՄԱԿԻ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ (ԷԴՈՒԱՐԴՈ ԴԵ ՖԻԼԻՊՈՅԻ «ՊՈՒԼՉԻՆԵԼԼԱՅԻ ՈՐԴԻՆ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ)

Authors

  • Անի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2021.25.2.152

Keywords:

կոմեդիա դել արտե, Էդուարդո դե Ֆիլիպո, Պիրանդելլո, դիմակ, Պուլչինելլա, թատրոն, հանպատրաստից խաղ

Abstract

Հոդվածը նվիրված է կոմեդիա դել արտեի ավանդույթին և դրա արտահայտմանը Էդուարդո դե Ֆիլիպոյի «Պուլչինելլայի որդին» դրամայում: Պուլչինելլան իտալական ավանդական թատրոնի կենտրոնական զաննիներից է: Հոդվածի նպատակն է ցուցադրել, թե ինչպես է Պուլչինելլայի դիմակի օգնությամբ Էդուարդո դե Ֆիլիպոն վերլուծում 20-րդ դարի թատրոնի որոշ հիմնական դրույթներ` կենտրոնանալով հասարակություն-թատրոն հարաբերության վրա և արտացոլելով այդ կապից առաջ եկող խնդիրները: Դրա հետ մեկտեղ հոդվածում ներկայացվում են անցյալի և ներկայի անհամատեղելիության շուրջ Էդուարդո դե Ֆիլիպոյի մտորումները և դրանց վերլուծումը կոմեդիա դել արտեի ավանդույթի օգնությամբ:

Downloads

Published

2022-03-15

Issue

Section

Գրականագիտություն