ԼԵԶՎԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԵՐՊԵՐԸ

Authors

  • Ռուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2022.26.1.054

Keywords:

լեզվական գիտակցություն, հաղորդակցություն, խոսքային գործունեություն, կարգային կառույցներ, մտածողություն, զուգորդային կապեր, նշանակություն

Abstract

Սույն հոդվածը նվիրված է լեզվական գիտակցության հոգելեզվաբանական հայեցակերպերի քննությանը։ Ինչպես գիտակցության այլ տիպերը, այդպես էլ լեզվականն իր գոյությունը պահպանում է անհատների գիտակցության մեջ որպես լեզվակրի արտահայտչամիջոց։ Լեզվական գիտակցության ամենակարևոր գործառույթն իրականության ճանաչման և արտացոլման գործառույթն է։ Գիտակցության մեջ հասկացությունների և կարգերի գործածության և գնահատման ձևերը, բառիմաստի ազգամշակութային առանձնահատկությունները իրենց վառ արտացոլումն են ստանում զուգորդային կապերում։ Այս է պատճառը, որ լեզվագիտակցության հարցերին անդրադառնալիս անհրաժեշտ է ուսումնասիրել գիտակցության ներքին կառուցվածքը։

Downloads

Published

2022-07-04

Issue

Section

Լեզվաբանություն