ՀԱՅԱԼԵԶՈՒ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴՆԵՐԻ ԼԵԶՎԱԳՈՐԾԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Authors

  • Հեղինե ԽԱՐԱԶՅԱՆ Բրյուսովի անվան պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2022.26.2.030

Keywords:

սոցիալական գովազդ, լոկուտիվ ակտ, իլլոկուտիվ ակտ, պերլոկուտիվ ակտ, կարգախոս, գլխագիր, հիմնական գովազդային տեքստ, արձագանք-ասույթ

Abstract

Հայաստանում սոցիալական գովազդը սկսել է զարգանալ վերջին տարիներին և դեռևս այնքան լայն տարածում չունի: Թեպետ սոցիալական գովազդների օրինակները Հայաստանում սակավաթիվ են, հնարավոր է մատնանշել որոշակի թեմատիկ ուղղություններ, որոնցից ամենակարևորն ու տարածվածը առողջ ապրելակերպին ուղղված գովազդներն են: Վերջին տարիներին հաճախ հանդիպող առողջապահական սոցիալական գովազդներից են ծխելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված գովազդները: Նմանատիպ տպագիր սոցիալական գովազդների արդյունավետության բարձրացման համար հաճախ լեզվական տեքստը զուգակցվում է պատկերանշանների հետ: Հետևաբար սոցիալական գովազդային տեքստերը նպատակաուղղված գործի են դնում ազդեցության տարբեր մեխանիզմներ՝ զուգակցելով լեզվական և արտալեզվական միջոցները, որպեսզի հասնեն իրենց իլլոկուտիվ նպատակին, այն է, կոչ անեն ապրել առողջ ապրելակերպով:

Downloads

Published

2022-12-26

Issue

Section

Լեզվաբանություն