ԻՄԱՍՏԱՍՏԵՂԾՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՃՈՒՅՔ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՏԵՔՍՏՈՒՄ ԵՎ ԴՐԱ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԲՆՈՒՅԹԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2023.27.1.045Keywords:
հաղորդակցություն, գեղարվեստական տեքստ, իմաստաստեղծում, ընթերցանություն, հաճույք, վայելք, սուբյեկտիվություն, իմաստ-նշանակություն-ներունակ իմաստի նշանակելիAbstract
Սույն հոդվածում իմաստաստեղծման տեսանկյունից քննվում են գեղարվեստական տեքստի արարման և սուբյեկտիվ ընկալման առանձնահատկություններն արևմտաեվրոպական և ամերիկյան լեզվանշանագիտական տեսությունների հիման վրա։ Անդրադարձ է կատարվում իմաստաստեղծման երեք հիմնական մոտեցումներին. 1) իմաստաստեղծման սուբյեկտիվ բնույթն ըստ ֆրանսիացի լեզվաբաններ Է. Բենվենիստի տեսության և Կ. Կերբրա-Օրեքիոնիի հաղորդակցության գծապատկերի, 2) իմաստաստեղծումը որպես երկբևեռ հաճույք տեքստաստեղծման և տեքստընկալման դիտանկյունից ըստ ֆրանսիացի լեզվաբան, փիլիսոփա և նշանագետ Ռոլան Բարտի «Տեքստի հաճույքը» աշխատության, 3) իմաստաստեղծման նշանագիտական գործոններն ըստ կանադացի նշանագետ, լեզվափիլիսոփա Մ. Ռիֆատերի տեսության, որտեղ իմաստաստեղծումը տեքստում դիտարկվում է որպես հարազարգացում՝ դիալեկտիկա հեղինակի և ընթերցողի միջև։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Taguhi BLBULYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.