ԲԱՌԱՏԵՏՐԸ՝ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾԻՔ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2023.27.1.077

Keywords:

ակտիվ և պասիվ բառապաշար, պատահական ուսուցում, ներգրավվածության աստիճան, բառապաշարի թեստեր, բառատետր

Abstract

Բառապաշարի ուսուցումը աստիճանական և շարունակական գործընթաց է, որը խիստ կարևոր և անհրաժեշտ է օտար լեզվի յուրացման և այդ լեզվով հաղորդակցվելու համար: Եթե պասիվ բառապաշարը նպաստում է ընթերցանության և լսելու հմտությունների զարգացմանը, ապա ակտիվ բառապաշարը խթանում է բանավոր և գրավոր խոսքը: Սույն ուսումնասիրության կիզակետում ակտիվ բառապաշարի ուսուցանումն է: Մասնավորապես, մատնանշվում է, որ բառապաշարի ուսուցման գործընթացում մեծ նշանակություն ունի սովորողի ներգրավվածության աստիճանը: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ներգրավվածության աստիճանը պայմանավորող հիմնական գործոններն են՝ կարիքը, որոնումը և գնահատումը: Հոդվածի նպատակն է ներկայացնել, թե ինչպես է բառապաշարի նոթատետրը/բառատետրը նպաստում բառապաշարի ընդլայնմանը և նկարագրել բառատետրը որպես նպատակային և ինքնուրույն ուսուցման գործիք կիրառելու փորձը սովորողների կողմից: Հետազոտության մեջ կիրառված մեթոդներն են` բառապաշարի ծավալի որոշարկման թեստ, ակտիվ բառապաշարի թեստ, բառապաշարի նոթատետրի տեխնիկայի ներդրում, բառապաշարի մնացորդային գիտելիքի չափման թեստ և հարցազրույց:

Downloads

Published

2023-07-11

Issue

Section

Մեթոդիկա