Դերեկ Շովինի դատավարությունը. դատական գործի լեզվական և հռետորական վերլուծություն
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2024.28.1.024%20Keywords:
դիսկուրսի վերլուծություն, քերականական վերլուծություն, ոճաբանական վերլուծություն, հռետորական հատկություններ, փաստաբանների բացման ելույթների ուսումնասիրությունAbstract
Փաստաբանների ելույթը դատարանի դահլիճում արժեքավոր է, քանի որ նրանց դերն առանձնահատուկ նշանակություն ունի պաշտպանյալների համար: Մեծ հետաքրքրություն և կարևորություն է ներկայացնում նրանց խոսելաձևը, օգտագործած բառաձևերը, տրամադրած տեղեկատվությունը և այն, թե ինչպես են նրանք դա իրականացում: Սույն հոդվածում մեր նպատակն է վերլուծել փաստաբանների ելույթը Ջորջ Ֆլոյդի դատական գործի վերաբերյալ և ուսումնասիրել, թե ինչպես կարող է համապատասխան լեզվական տարրերի ընտրությունն օգնել կողմերից մեկին՝ այն շահելու համար։ Միաժամանակ, կարևոր է նկատել, թե բացի փաստացի տեղեկատվությունից, դատական գործընթացի պարտության հանգեցնող ինչպիսի ապացույցներ են բացակայում մյուս կողմի խոսքում։ Քննվող գործի վերաբերյալ մեր նախնական դիտարկումները հանգեցրել են այն համոզման, որ կարևոր է ուսումնասիրել ոչ միայն փաստաբանի խոսքի հռետորական կողմը, այլև դրանում օգտագործված լեզվական նյութը, որը վճռորոշ ազդեցություն է թողնում ինչպես ատենակալների, այնպես էլ դատարանի դահլիճում ներկա գտնվողների վրա:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Zara Hayrapetyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.