Սոցիալ-քաղաքական մեղմասույթները և դրանց անգլերենից-հայերեն թարգմանության խնդիրները

Authors

  • Նունե Թովմասյան YSU
  • Աննա Պապոյան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2024.28.1.043

Keywords:

social and political discourses, euphemisms, linguistic functions, meta-linguistic approach, mitigate, cultural intermediary

Abstract

Հոդվածն ուսումնասիրում է սոցիալ-քաղաքական մեղմասույթ­ների անգլերենից-հայերեն թարգմանելու բարդ գործընթացը: Մեղմասույթ­ները, որ կիրառվում են ագրեսիվ խոսքի և զգայուն թեմաների ազդեցությունը մեղմելու նպատակով , դժվարություն են ներկայացնում թարգմանչի համար, քանի որ հատկապես մեղմասույթների թարգմանության գործընթացում կարևոր է հաշվի առնել մշակութային, պատմական և լեզվաոճական մի շարք գործոններ, որոնք ըն­կած են դրանց հիմքում: Այս առումով հոդվածում կարևորվում է թարգ­ման­չի դերը, որպես երկու մշակույթների միջև միջնորդի: Սոցիալ-քաղա­քական դիսկուրսի ոլորտում մեղմասույթները ծառայում են որպես ռազմա­վարական գործիքներ հանրային կարծիքի վրա ազդելու և դիվանա­գիտական լարվածությունը մեղմելու նպատակով: Հոդվածում քննարկ­վում են այն թարգմանական մեթոդները, որոնք կիրառվում են մեղմասույթների թարգմանության ժամանակ՝ հասնելու ոչ միայն արտահայ­տու­թյունների ճիշտ թարգմանությանը, այլև փորձ է արվում ներկայացնել թարգմանության այն հնարները, որոնք լուծում են համարժեքության խնդիրը։

Downloads

Published

2024-06-27