Մակդիրը որպես իսպանական հրաշապատում հեքիաթի պատկերավորման համակարգի անքակտելի մաս
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2024.28.1.057Keywords:
մակդիր, ոճական հնար, հրաշապատում հեքիաթ, ոճական գործառույթ, գեղարվեստական համակարգ, պատկերավորությունAbstract
Սույն հոդվածի նպատակն է քննության առնել մակդիրը՝ որպես իսպանական հրաշապատում հեքիաթի գեղարվեստական-պատկերավոր համակարգի անքակտելի մաս, որի միջոցով արտահայտվում է տվյալ ժողովրդի լեզվամտածողության որոշ առանձնահատկություններ: Իսպանական հրաշապատում հեքիաթներում մակդիրների ու մակդիրային բառակապակցությունների մեր քննությունը իրականացրել ենք՝ վերջիններս դասակարգելով ըստ խմբերի, ինչպես օրինակ, մակդիրներ, որոնք բնորոշում են հեքիաթային հերոսների գործողությունների վայրը, հերոսների արտաքին տեսքը, հոգեվիճակը բնութագրող մակդիրներ, բնության տեսարանները պատկերող մակդիրներ և այլն։ Իսպանական հրաշապատում հեքիաթներում մակդիրներն օժտված են վառ պատկերավորությամբ, խոր հուզականությամբ ու արտահայտչականությամբ և ունեն ճանաչողական ու գեղագիտական մեծ արժեք: Քննության արդյունքում բացահայտվել է, որ տվյալ հեքիաթների պատկերավոր համակարգին բնորոշ են նկարագրական մշտական մակդիրները, որոնք իրենց հուզարտահայտչական երանգներով վեր են հանում հերոսների նկարագիրը, հեքիաթային աշխարհի հանդեպ հեքիաթասացի սուբյեկտիվ գնահատականները։
Բանալի բառեր - մակդիր, ոճական հնար, հրաշապատում հեքիաթ, ոճական գործառույթ, գեղարվեստական համակարգ, պատկերավորություն:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Zaruhi Azizbekyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.