Հայաստանյան բուհերում քննադատական մտածողության հմտությունների զարգացումը` ԱԲ-ի ազդեցությամբ պայմանավորված վերափոխումների դարաշրջանում.
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2024.28.1.200Keywords:
Բանալի բառեր. քննադատական մտածողության հմտություններ, ԱԲ-ի ազդեցությամբ պայմանավորված տրանսֆորմատիվ փոփոխություններ, շարունակական մասնագիտական զարգացում, ուսումնառողակենտրոն ուսումնառություն, քննադատական մտածողության մոտեցումներ և մոդելներ, ակտիվ ուսումնառության մեթոդներ, ապացույցների գնահատում:Abstract
Բարձրագույն կրթությունը զգալի փոփոխություններ է ապրում՝ պայմանավորված տեխնոլոգիական առաջընթացով, ուսումնառողակենտրոն մոտեցումներով և հասարակության փոփոխվող կարիքներով: Սույն հոդվածը ուսումնասիրում է քննադատական մտածողության հմտությունները ՀՀ բարձրագույն կրթության բնագավառում ինտեգրելու կարևորությունը՝ արհեստական բանականությամբ պայմանավորված երկրի տարբեր ոլորտներում ծավալվող փոխակերպումների համատեքստում:
Քննադատական մտածողության հմտությունների զարգացման համար բուհերում պետք է ներդրվի համապարփակ մի շրջանակ, որը կներառի քննադատական մտածողության զարգացմանն ուղղված ունիվերսալ, խառը և ինֆուզիոն մոտեցումներ, որոնց ներդրումը իրականանալու է տարբեր ձևաչափերով՝ սկսած կամընտրական հատուկ դասընթացներից մինչև քննադատական մտածողության տեսական մասի ինտեգրումը դասընթացների սկզբում և քննադատական մտածողության անուղակի ձևով զարգացնելու մոտեցումը: Քննադատական մտածողության հմտությունների խթանման համար պետք է կիրառվեն նաև այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Փիրսոնի RED մոդելը, Բլումի տաքսոնոնմիայի կոգնիտիվ ունակությունների որոշ մակարդակները ներառող մոդելը և Paul-Elder մոդելը:Այս շրջանակների կիրառումը հնարավորություն կտա ուսանողներին քննադատական մոտեցում ցույց տալ արհեսական բանականության օգնությամբ ստեղծված բովանդակությունների վերլուծության և կիրառման, ինչպես նաև արհեսական բանականության կողմից առաջարկված ենթադրությունների ճանաչման, փաստարկների գնահատման և եզրակացություններ անելու ժամանակ:
Քննադատական մտածողության հմտությունների խթանմանն ուղղված այս շրջանակների կիրառման կաևորագույն նպատակներից է քննադատական մտածողության մտածելակերպի ձևավորումը ուսանողների շրջանում, որի շնորհիվ ուսանողներ կկարողանան օբյեկտիվ գնահատել արհեսական բանականությամբ ստեղծված բովանդակության արժանիքներն ու սահմանափակումները՝ ցուցաբերելով բարավարքություն և ստեղծագործական մտածելակերպ:
Նշված շրջանակները կարող են արդյունավետ կերպով կիրառվել այն դեպքում, երբ քննադատական մտածողության հմտությունների զարգացմանն ուղղված շարունակական վերապատրաստումներ կապահովվեն դասավանդող անձնակազմներին բարձրագույն կրթության ինստիտուցիոնալ և ազգային մակարդակներում:
Այսպիսով, քննադատական մտածողության հմտությունների ինտեգրումը Հայաստանյան բուհերում շատ կարևոր է արհեստական բանականության պատճառով առաջացած տրանսֆորմատիվ փոփոխությունների դարաշրջանում: Ընդունելով համապարփակ մոտեցումներ և խթանելով ուսանողների շրջանում քննադատական մտածողության մտածելակերպը՝ բուհերի շրջանավարտները կկարողանան արդյունավետ կերպով դիմակայել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին:
Բանալի բառեր. քննադատական մտածողության հմտություններ, ԱԲ-ի ազդեցությամբ պայմանավորված տրանսֆորմատիվ փոփոխություններ, շարունակական մասնագիտական զարգացում, ուսումնառողակենտրոն ուսումնառություն, քննադատական մտածողության մոտեցումներ և մոդելներ, ակտիվ ուսումնառության մեթոդներ, ապացույցների գնահատում:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Lilit Sargsyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.