Հեղինակային «ես»-ի արտացոլումը Վաշինգտոն Իրվինգի փոքր արձակում

Authors

  • Աննա Ամիրյան YSU

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2024.28.1.216

Keywords:

գրական ոճ, ռոմանտիզմ, գրական ճանաչում, աշխարհընկալում, կեղծանուն, պատկերազարդ տեսարաններ, պատմվածքներ

Abstract

Սույն հոդվածում ուսումնասիրվում է ամերիկյան ռոմանտիզմի հիմ­նա­­­­դիր Վաշինգտոն Իրվինգի հեղինակային «ես»-ը նրա գրական երկե­րում,  ներկայացվում է, թե ինչպես են գրողի անհատական հատ­կանիշներն ու ստեղծագործությունները միմյանց փոխլրացնում՝ զուգահեռե­լով և բացահայ­տելով դրանցում առկա անմիջական աղերսը։ Իրվինգի ստեղ­ծագործություն­ների, մասնավորապես փոքր արձակի կառուցվածքային  ու բովանդակային առանձնահատկությունները ուսումնասիրելուն զուգահեռ՝ դիտարկվում է գրո­ղի անհատականությունը, քանի որ այն իր մեծ ազդեցու­թյունն է թողել նրա արձակի վրա։ Գրողի զուսպ, հավասարակշիռ և ներհուն տեսակը հստակ արտացոլվում է հատկապես նրա պատմվածքներում և նովելներում։ Չկան ծայրահեղություններ թե՛ նրա կյանքում և թե՛ ստեղ­ծա­գործություն­նե­րում։ Իրվինգի պատումներն առանձնանում են հանդար­տու­թյամբ, թեթևու­թյամբ, նրբանկատությամբ, ներդաշնակությամբ, հումորով և միաժամանակ խոր իմաստով։ Հեղինակի փոքր արձակում գերիշխում են նկարագրական հատվածներ, որոնք լրացվում են ամենատարբեր մանրա­մասներով և պատ­կե­­րա­զարդ տեսարաններով։ Սակայն այստեղ գրեթե միշտ զգացվում է գոր­ծո­ղությունների պակաս։ Գրողը, լինելով ինքն­ամփոփ, խու­սա­փել է նաև եր­կար ու ձանձրալի տեքստեր գրելուց՝ փոխարե­նը գերադա­սե­լով հակիրճ, բայց միաժամանակ իմաստալից, սահուն ու գեղե­ցիկ խոսքը։ Վերջ­նա­հաշվում ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ամեն բան իրա­կան է, և ընթերցողն այդ տեսարանների ու պատկերների ան­միջական ակա­նատեսն է։

Downloads

Published

2024-06-27