Submissions
Author Guidelines
- Հոդվածը չպետք է նախկինում հրատարակված կամ հրատարակության ներկայացված չլինի (հակառակ դեպքում բացատրություն պետք է ներկայացվի խմբագրին):
- ՀՈԴՎԱԾԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Նոր հոդված ուղարկելու համար անհրաժեշտ է վերոնշյալ դաշտ մուտք գործելուց հետո սեղմել «Submissions» կոճակը, որից հետո՝ աջ մասում հայտնված «New Submission»։ «Section»-ում պետք է ընտրել լեզուն, ինչ տեսակի նյութ եք ուզում հրատարակել` հոդված, գրախոսություն կամ հրապարակում։ Դրանից հետո անհրաժեշտ է նշել բոլոր վանդակներում, որ Ձեր կողմից ուղարկվող նյութը համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին (նախկինում չի հրատարակվել, բավարարում է տեխնիկական պահանջներին և այլն)։ Անհրաժեշտ է ընտրել «Article Text», ապա՝ սեղմել ներքևում «Upload File», ընտրել Ձեր հոդվածի ֆայլը, որից հետո սեղմել «Continue» կոճակը։ Այնուհետև «Edit» կոճակի միջոցով կարող եք խմբագրել ֆայլի անվանումը։ ԱՅՆ ՉՊԵՏՔ Է ՊԱՐՈՒՆԱԿԻ ՁԵՐ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ, քանի որ ուղարկվելու է գրախոսման։ Այս գործողության ավարտին պետք է սեղմել «Continue» կոճակը։ Դրանից հետո համակարգը թույլ կտա ավելացնել հավելյալ ֆայլ։ Ապա պետք է նորից սեղմել «Continue» կոճակը, այնուհետև՝ «Save and Continue» կոճակը։ Կբացվի պատուհան, որտեղ պետք է գրել հոդվածի վերնագիրը (երեք լեզվով), ապա՝ տեղադրել սեղմագիրը (երեք լեզվով), որում կրկին չպետք է նշված լինեն Ձեր անձնական տվյալները, բանալի բառերը (երեք լեզվով)։ Յուրաքանչյուր բանալի բառը գրելուց հետո պետք է սեղմել «Enter» կոճակը, որպեսզի համակարգը այն ընկալի որպես առանձին բանալի բառ, հակառակ պարագայում բոլոր բանալի բառերը կընկալվեն որպես մեկ բառ։ «References» բաժնում պետք է տեղադրել գրականության ցանկը, որից հետո՝ սեղմել «Save and Continue»։ Ապա բացված պատուհանում պետք է սեղմել «Finish Submmision» կոճակը, որից հետո համակարգը կհարցնի՝ արդյոք ուզում եք հաստատել։ Պետք է սեղմել «OK»։ Դրանից հետո Ձեր էլփոստի հասցեին կստանաք նամակ խմբագրությունից, որ Ձեր հոդվածը գրանցվել է։ - ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսը տպագրվում է տարեկան երկու անգամ, իսկ հոդվածներն ընդունվելու, գրախոսվելու և տպագրվելու են հետևյալ ժամանակացույցով.
հոդվածների ընդունում՝
1-ին համար՝ մինչև տվյալ տարվա մարտի 25-ը (տպագրվելու է մինչև հունիսի 30-ը), իսկ 2023 թվականից՝ մինչև փետրվարի 1-ը:
2-րդ համար՝ մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 25-ը (տպագրվելու է մինչև դեկտեմբերի 30-ը), իսկ 2023 թվականից՝ մինչև օգոստոսի 1-ը:
Հոդվածն ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում ստուգվում են անհրաժեշտ պահանջների կատարումն ու համապատասխանությունը տեքստին ներկայացվող չափանիշներին, ապա ուղարկվում է գրախոսության, իսկ երկու շաբաթվա ընթացքում երկու գրախոսները ներկայացնում են իրենց կարծիքները, որոնք անմիջապես ուղարկվում են հեղինակին։ Այնուհետև հեղինակը երկու շաբաթվա ընթացքում պետք է կատարի շտկումներ և ներկայացնի հոդվածի վերջնական տարբերակը։ Եթե նշված թերությունները վերացնելու և հոդվածը բարելավելու համար անհրաժեշտ է հավելյալ ժամանակ, ապա դա պետք է համաձայնեցնել հանդեսի պատասխանատու խմբագրի հետ (կախված տպագրության ժամկետներից. հնարավոր է հոդվածագրին լրացուցիչ ժամանակի տրամադրում, կամ այն կարող է հրատարակվել հաջորդ համարում): Գրախոսի դիտարկումների հետ անհամաձայնության պարագայում հեղինակը պետք է գրավոր ներկայացնի իր առարկությունները խմբագրին, ինչից հետո խմբագրությունը իրավասու է որոշել հոդվածի հրատարակության նպատակահարմարությունը։
Տեխնիկական պահանջներին չբավարարող հոդվածները չեն ուղարկվելու գրախոսության, մինչև հոդվածը՝ իր անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով (այդ թվում՝ ներբեռնման համապատասխան դաշտերում լրացմամբ), չհամապատասխանի ներկայացված պահանջներին։ - ՀՈԴՎԱԾԻ ՏԵՔՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Հոդվածի տեքստում չպետք է լինեն հեղինակի անունը կամ նրան նույնականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (օրինակ՝ ինքնահղման պարագայում չպետք է նշվի՝ մեր նախորդ աշխատանքներում անդրադարձել ենք, և հղում սեփական աշխատանքներին), քանի որ հոդվածն ուղարկվելու է փակ գրախոսության:
2. Հոդվածը պետք է ունենա ամփոփումներ և հիմնաբառեր՝ հայերեն (Ամփոփում), ռուսերեն (Резюме) և անգլերեն (Abstract), ծավալը՝ 150-200 բառ: Տարբեր լեզուներով գրված ամփոփումների բովանդակությունները պետք է համապատասխանեն միմյանց: Ամփոփումները պետք է համընկնեն տեքստի բովանդակությանը և ներկայացվեն պատմողական ու ոչ անոտացիոն ձևով (այսինքն՝ հակիրճ ներկայացվի նույն տեքստը): Անհրաժեշտ է թարգմանել նաև հեղինակի անուն-ազգանունը և հոդվածի վերնագիրը: Ամփոփումներին հաջորդում են հիմնաբառերը (Ключевые слова, Key words)` 7-10:
3. Հոդվածը պետք է ունենա հստակ կառուցվածք և բաժանված լինի մի քանի մասերի՝ մուտք կամ ներածություն, ենթավերնագրեր, եզրակացություններ, ընդ որում՝ մուտք կամ ներածություն կոչվող բաժնում պետք է նշված լինի, թե որն է հոդվածի գիտական նորույթը, թեմայի արդիականությունը և կարևորությունը: Անհրաժեշտ է ներկայացնել նաև թեմայի ուսումնասիրվածության աստիճանը և հետազոտության մեթոդաբանությունը:
4. Հոդվածի պետք է բաղկացած լինի 2500-6000 բառերից, ներառյալ ամփոփումները, հավելվածները, նկարները, աղյուսակները և այլ բաղադրիչներ,
5. Ներկայացման ձևը – Էլեկտրոնային կրիչով (տեքստը նախընտրելի է «Word» ծրագրով, նկարները` TIFF կամ բարձրորակ JPEG ձևաչափով): Տեքստում տողադարձ չկիրառել:
6. Լեզուն՝ հայերեն կամ անգլերեն:
7. Տառատեսակը՝ Sylfaen (տեքստը և ամփոփումները՝ 12, տողատակերը՝ 10 կետաչափով):
8. Չափերը - A4 թղթի լուսանցքները բոլոր կողմերից՝ 3.25 (վերև), 3.00 (ներքև), 2.25 (աջ, ձախ) սմ, տողերի միջակայքը՝ Multiple 1.15:
9. Նկարները – Գծանկարները, սև-սպիտակ և գունավոր լուսանկարները ներկայացնել առանձին ֆայլերով (JPEG կամ TIFF)` անվանված որպես հաջորդական միավորներ (նկ./աղ. 1, 2, 3…)` ոչ պակաս, քան 300 DPI (լուսանկարները) և 600 DPI (գծանկարները) խտությամբ: Նկարներին կցել «Նկարների ցանկ»՝ յուրաքանչյուրի բացատրությամբ և նկարի աղբյուրի հղմամբ, փակագծերում: Համացանցային և հղում չունեցող նկարներ չեն ընդունվում:
10. Աղյուսակները պետք է կազմվեն «Word» ծրագրով, ունենան վերնագիր և համար: - ՀՂՈՒՄՆԵՐ
Հղումները պետք է տալ բացառապես տեքստում (տողատակում հղումներ չեն արվում)։
- Գիրք – հեղինակի ազգանունը, հրատարակության տարեթիվն ու էջը (Մարտիրոսյան, 1971, 89):
- Կոլեկտիվ մենագրություն – հեղինակների ազգանունները, հրատարակության տարեթիվն ու էջը (Մարտիրոսյան, Մնացականյան, 1973, 118):
- Հոդված – հեղինակի ազգանունը, հրատարակության տարեթիվն ու էջը (Աբրահամյան, 2018, 95):
- Պարբերական – հեղինակի առկայության դեպքում՝ ազգանունը, անունը, պարբերականի անվանումը, թիվը, էջը (Արծրունի Գրիգոր, Մշակ, 7․12․1876, 2),
- հեղինակի բացակայության դեպքում՝ պարբերականի անվանումը, թիվը, էջը (Մշակ, 11․4․1879, 4)
- Արխիվ – արխիվի անվանումը, ֆոնդի համարը, ցուցակի համարը, գործի համարը, թերթի համարը (ՀԱԱ, ֆ․ 113, ց․ 1, գ․ 20, թ․ 2):
- Մատենադարան –Մատենադարանի անվանումը, ձեռագրի համարը, թերթը (ՄՄ 3813, թ. 265ա):
- Սկզբնաղբյուրը – հեղինակ, տարեթիվ, էջ (Մովսէս Խորենացի 1913, 296):
- Համացանցային հղում – հեղինակի առկայության պարագայում՝ ազգանունը, անունը, հոդվածի կամ հրապարակման վերնագիրը (Պողոսյան Պետրոս, Ադրբեջանի հակահայ նկրտումները),
- հեղինակի բացակայության դեպքում՝ հոդվածի կամ հրապարակման վերնագիրը (Արաբական գարունը Թունիսում):
- Դաշտային ազգագրական նյութ – հապավումը, տարեթիվը, էջը (ԴԱՆ, 1972, 46):
- Բանավոր վկայություն – տեղեկատու անձի ազգանունը, անունը, հարցազրույցի իրականացման ամսաթիվը (Պետրոսյան Պետրոս, 15․7․2018):
- Մեկ հղման մեջ մեկից ավելի աղբյուր օգտագործելու դեպքում կիրառել «;» (ՀԱԱ, ֆ․ 1, ց․ 1, գ․ 1, թ․ 5; Մարտիրոսյան, 1971, 89):
- Նույն հեղինակի նույն տարում մի քանի աշխատանքների դեպքում տարեթվի կողքը գրել «ա, բ, գ․․․» (Մարտիրոսյան, 1975ա, 128)։ Եթե նույն ազգանվամբ տարբեր հեղինակներ ունեն նույն թվականին հրատարակված աշխատանքներ, ապա անհրաժեշտ է նշել նաև անվան առաջին տառը (Սիմոնյան Դ., 1995, 245)։
Ծանոթագրությունները տրվում են տողատակում։ Աղբյուրների հիշատակման պարագայում անհրաժեշտ է դրանք նշել փակագծերում, ինչպես հղումների դեպքում է։ Խնդրում ենք հնարավորինս խուսափել ծավալուն տեքստային ծանոթագրություններից: - ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
Տեքստից հետո այբբենական կարգով նշվում են հեղինակի ազգանունը, անվան սկզբնատառը, հրատ. տարեթիվը, վերնագիրը, հրատ. վայրը, տպարանը, էջը: Գրվում են գրքերի և ժողովածուների հրատարակչությունները, իսկ պարբերականների՝ հրատարակման վայրերը: Ժողովածուների դեպքում գրվում են խմբագիրների անունները:
- Գիրքը – Օրմանեան Մ. 2011, Ազգապատում, հ. Բ, հրատ. Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 3894 էջ:
- Հոդվածը - Գրեկյան Ե. 2021, Վերին Անձավի «երկլեզու» արձանագրությունը և ուրարտական կշռային համակարգի որոշ հարցեր, Լրաբեր հասարակական գիտությունների, N 1, էջ 12-27:
- Շարքը – Մարտիրոսյան Հ. Ա., Իսրայելյան Հ. Ռ. 1971, Գեղամա լեռների ժայռապատկերները, Հայաստանի հնագիտական հուշարձանները, հ. 6, Երևան, «ՀՍՍՀ ԳԱ հրատ.», 65 էջ:
- Ժողովածուն – Հայրապետյան Թ. 2014, Խաչենագետի ներքնահովտի վերաբնակ հայության ենթաէթնիկ շերտերը. վերամշակութայնացման հարցեր, խմբ.` Կարապետյան Ռ., Նալբանդյան Կ., Բարսեղյան Ս., Հայ էթնիկությունը սեփական և այլազգի միջավայրում. խնդիրներ, հետազոտական փորձեր և հեռանկարներ, Երևան, «Գիտություն» հրատ., էջ 44-51:
- Սկզբնաղբյուրը – Մովսէս Խորենացի 1913, Պատմութիւն Հայոց, բնագիրը և ներածութիւնը՝ Մ. Աբեղեանի և Ս. Յարութիւնեանի, Տփղիս, «Արագատիպ Մ. Մարտիրոսեանցի», 396 էջ:
- Սկզբնաղբյուրի, մամուլի և արխիվի հղման դեպքում աշխատել պահպանել նույն սկզբունքը:
Ամփոփումներից և գրականության ցանկի ներկայացումից հետո «REFERENCES» արտահայտության ներքո պարտադիր անհրաժեշտ է կցել օգտագործված ոչ լատինատառ գրականության լատինական տառադարձումով տարբերակը՝ դասավորելով այբբենական կարգով և փակագծում նշելով բնագրի լեզուն, օրինակ՝
- Ormanean M. 2011, Azgapatum, h. B, hrat. Mayr Ator’ S. Ejmiac’in. (in Armenian) - ԱՌԱՆՁԻՆ ԽՆԴՐԱՆՔ-ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
-Գրքերի գրախոսական-հոդված ներկայացնելու դեպքում, բացի աշխատանքի դրական կողմերը շեշտելուց, անհրաժեշտ է նշել նաև քննադատական կետեր. գրախոսը խմբագրություն է ներկայացնում նաև գրախոսվող գրքի մեկ օրինակ:
- Դարերը նշել` հայերենում և ռուսերենում լատինական (XI), անգլերենում և այլ լեզուներում` արաբական (11th) թվերով:
- Տեքստի մեջ ընդգծումները՝ շեղել, իսկ ենթավերնագրերը՝ դարձնել թավ:
- Տարեթվի համար կիրառել համառոտագրված թ. տարբերակը և ոչ թվական, իսկ թ.-ն գրել առանձին (1980 թ.), թվական(ներ)ից, թվական(ներ)ով, թվական(ներ)ը՝ գրել ոչ համառոտագրված:
- Չակերտները գործածել այս ձևով՝ «…» (հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն), “…” (անգլերեն), „…“ (գերմաներեն):
- Փակագծերը պետք է լինեն կլոր՝ (), և ոչ գծային` // կամ []։
- Բոլորը տեղերում գործածել միության գծիկը (փոքր տարբերակով՝ -, ոչ թե՝ –):
- Գրքային միավորները համառոտագրել այսպես՝ հ. (հատոր), պր. (պրակ), գք. (գիրք):
- Տեքստում նկար/աղյուսակ հղելիս գործածել դրանց հապավումները մեծատառով (Նկ. 30/2, Աղ. III/1): - Հայերեն և ռուսերեն այբուբենների լատինատառ գրադարձության աղյուսակ
* Փակագծերի տարբերակները վերաբերում են արևմտահայերենին
Ա ա - A a
Բ բ - B b (p)
Գ գ - G g (k)
Դ դ - D d (t)
Ե ե - e (y-է օգտագործվում է միայն այն ժամանակ, երբ գրված է բառասկզբում ու հաջորդ տառը ձայնավոր է)
Զ զ - Zz
Է է - E ē
Ը ը - Ə ě
Թ թ - T’ t‘
Ժ ժ - Zh’ zh’
Ի ի - I i
Լ լ - L l
Խ խ - kh
Ծ ծ - Ts (dz)
Կ կ - K k (g)
Հ հ - H h
Ձ ձ - Dz dz
Ղ ղ - Gh gh
Ճ ճ - Ch ch (j)
Մ մ - M m
Յ յ - Y (h-օգտագործվում է միայն բառի սկզբում)
Ն ն - N n
Շ շ - Sh sh
Ո ո - O o
Չ չ - Ch ‘ ch‘
Պ պ - P p (b)
Ջ ջ - J j ( ch)
Ռ ռ - R ṛ
Ս ս - S s
Վ վ - V v
Տ տ - T t (d)
Ր ր - R r
Ց ց - Ts‘ ts‘
Ւ ւ - W w
Ու ու - U u
Փ փ - P‘ p‘
Ք ք - K‘ k‘
ԵՎ և- ew
O օ - Ō ō
Ֆ ֆ - F f
Ռուսերեն
А а- A a
Б б- B b
В в- V v
Г г - G g
Д д - D d
Е е - Je je
Ё ё - Jo jo
Ж ж - Zh zh
З з - Z z
И и - I i
Й й - J j
К к - K k
Л л - L l
М м - M m
Н н - N n
О о - O o
П п - P p
С с - S s
Т т - T t
У у - U u
Ф ф- F f
Х х- X x
Ц ц- C c
Ч ч- Ch ch
Ш ш- Sh sh
Щ щ- Sh’ sh’
Ъ ъ- “
Ы ы - Y y
Ь ь - ‘
Э э -E e
Ю ю- Ju ju
Я я - Ja ja
Author Guidelines
Հեղինակի մասին ֆայլը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը․
- հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, գիտական աստիճանը, գիտական կոչումը, աշխատանքի վայրը և պաշտոնը (այդ թվում՝ ասպիրանտների և ուսանողների դեպքում) հայերեն, ռուսերեն և անգլերեն, իսկ եթե հոդվածը այլ լեզվով է, ապա նաև հոդվածի լեզվով,
- հոդվածի վերնագիրը չպետք է ամբողջովին բաղկացած լինի մեծատառերից
(ոչ թե ՝
ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻՏՔԸ 1840-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
այլ՝
Հայ հասարակական միտքը 1840-ական թվականների իռլանդական ազգային շարժման մասին),
ամբողջությամբ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, իսկ եթե հոդվածը այլ լեզվով է, ապա՝ նաև հոդվածի լեզվով,
- հեղինակի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը, ընդ որում՝ հեռախոսահամարից բացի՝ մյուս բոլոր տեղեկությունները հրապարակվելու են։
Այս բոլոր տվյալները անհրաժեշտ է լրացնել նաև հոդվածը ներբեռնելիս journals.ysu.am-ի ներկայացվող համապատասխան դաշտերում (երեք լեզվով)։
Copyright Notice
- համապատասխանությունը հանդեսի ձևաչափին (թեմա, ոճ, գիտական համակարգ),
- այլ տեղում հրատարակված չլինելը,
- որոշակի նորույթ բովանդակելը,
- մեթոդապես հիմնավորված լինելը,
- գիտական համապատասխան ապարատի առկայությունը,
- հստակ կառուցվածքը,
- համապատասխանությունը ստորև բերված տեխնիկական պահանջներին:
Privacy Statement
Ամսագրի կայքում մուտքագրված անուններն ու էլ. հասցեները կօգտագործվեն բացառապես այս ամսագրի նշված նպատակների համար։