Սենեքերիմյան միության և Սեբաստիայի վերաշինության միության գործունեությունը (1919-1923թթ.)
DOI:
https://doi.org/10.46991/hc.2023.20.2.101Keywords:
Հայոց ցեղասպանություն, գաղթական, որբ, հայրենակցական միություններ, Սենեքերիմյան միություն, Սեբաստիայի վերաշինության միությունAbstract
Հայկական հայրենակցական միությունները մեծ դերակատարում են ունեցել իրենց համերկրացիների կարիքները հոգալու, աշխատատեղեր ստեղծելու, բնաջնջումից փրկվածներին առաջին անհրաժեշտության օգնությունը ցուցաբերելու, Հայոց ցեղասպանության հետևանքները իրենց հնարավորության սահմաններում հաղթահարելու տեսանկյունից: Այդ կազմակերպությունները գործունեութուն էին ծավալում ինչպես Արևմտյան Հայաստանում, Օսմանյան կայսրության հայաշատ քաղաքներում, այնպես էլ արտասահմանի այլ վայրերում և Խորհրդային Հայաստանում, ուր բնակություն են հաստատել հայերը՝ հատկապես Հայոց ցեղասպանության հետևանքով: Այդպիսի հայանպաստ առաքելություն էին ստանձնել սեբաստահայերի 2 խոշորագույն միությունները՝ Սենեքերիմյան միությունը և Սեբաստիայի վերաշինության միությունը, որոնք համագործակցում էին համերկրացիներին օժանդակելու կարևոր աշխատանքներում: Բացի այդ՝ կարևոր առաքելություն էին ստանձնել հայ որբերին փրկելու, հայ աղջիկներին հարեմներից ազատելու, Սեբաստիայի հայերի ցեղասպանության, տեղահանության ու թալանի կազմակերպիչներին ցուցակագրելու, ոճրագործներին հայտնաբերելու և պատժի ենթարկելու համար Թուրքիայի նոր իշխանություններին դիմելու գործում, սակայն ինչպես ընթացքը ցույց տվեց վերջիններիս կողմից նրանց պատիժը մնաց անարդյունք:
References
«Ալիս», թիւ 1, Նիւ Եորք, 1929թ., հունիս-հուլիս, էջ 6:
«Ալիս», թիւ 1, Նիւ Եորք, 1929թ., հունիս-հուլիս, էջ 6:
«Ալիս», թիւ 1, Նիւ Եորք, 1929թ., հունիս-հուլիս, էջ 6:
«Ալիս», թիւ 1, Նիւ Եորք, 1929թ., հունիս-հուլիս, էջ 7:
«Ալիս», թիւ 1, Նիւ Եորք, 1929թ., հունիս-հուլիս, էջ 7:
«Ալիս», թիւ 6, Նիւ Եորք, 1929թ., մարտ-ապրիլ-մայիս, էջ 35
«Ալիս»,, թիւ 1, 1929թ., հունիս-հուլիս, էջ 8:
«Ալիս», թիւ 1,Նիւ Եորք, 1929թ., հունիս-հուլիս, էջ 8:
«Ալիս», թիւ 1,Նիւ Եորք, 1929թ., հունիս-հուլիս, էջ 8:
«Ալիս», թիւ 1,Նիւ Եորք, 1929թ., հունիս-հուլիս, էջ 8:
ՀԱԱ, ֆ. 439, ց. 2, գ. 1377, թ. 5շրջ:
«Ալիս», թիւ 1, Նիւ Եորք, 1929թ., հունիս-հուլիս, էջ 8:
«Շինարար»,թիւ 4, Նիւ Եորք 1931, էջ 30:
«Ալիս», թիւ 1, Նիւ Եորք, 1929թ., հունիս-հուլիս, էջ 5:
«Շինարար», թիւ 4, Նիւ Եորք, 1931, էջ 30:
«Շինարար», թիւ 4, Նիւ Եորք, 1931, էջ 30:
«Ալիս», թիւ 1, Նիւ Եորք, 1929թ., հունիս-հուլիս, էջ 7
«Ալիս», թիւ 1, Նիւ Եորք, 1929թ., հունիս-հուլիս, էջ 7-8:
«Ալիս», թիւ 1, Նիւ Եորք, 1929թ., հունիս-հուլիս, էջ 7-8:
ՀԱԱ, ֆ. 439, ց. 2, գ. 981, թ. 2
ՀԱԱ, ֆ. 439, ց. 2, գ. 981, թ. 3
ՀԱԱ, ֆ. 439, ց. 2, գ. 981, թ. 3
ՀԱԱ, ֆ. 439, ց. 2, գ. 981, թ. 4:
ՀԱԱ, ֆ. 439, ց. 2, գ. 981, թ. 6 և շրջ.:
ՀԱԱ, ֆ. 439, ց. 2, գ. 985, թթ. 1, 2 և շրջ.:
ՀԱԱ, ֆ. 439, ց. 2, գ. 985, թ. 3 շրջ.:
ՀԱԱ, ֆ. 439, ց. 2, գ. 985, թթ. 4-7:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Lilit Makaryan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.