Միքայել արքեպիսկոպոս Սալլանթյանի նամակը Ներսես Աշտարակեցուն
DOI:
https://doi.org/10.46991/hc.2023.20.2.187Keywords:
Բողոքական շարժում, հայ կաթոլիկներ, նվիրակ, Մատթեոս Չուխաջյան պատրիարք, Պոլսո պատրիարքարանAbstract
Հայ առաքելական եկեղեցու և հայ բողոքական հարանվանությունների հարաբերությունների պատմության աղբյուրները բազմազան են իրենց տեսակով և բովանդակությամբ։ Սկզբնաղբյուրների շարքում կարևոր տեղ են գրավում ավետարանական առաջին միսիոներների` Վիլյամ Գուդելի (Forty years in the Turkish empire), Էլի Սմիթի (Missionary researches in Armenia) և այլոց հուշագրությունները, Mission Herald ամսագիրը։ Ի շարս վերոնշյալ սկզբնաղբյուրների, գիտական ուսումնասիրության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն Մաշտոցյան Մատենադարանի Ալեքսանդր Երիցյանի արխիվային ֆոնդում պահվող վավերագրերը։ Բազմաթիվ վավերագրերից հրատարակության ենք պատրաստել ուշագրավ մի վավերագիր՝ Միքայել արքեպիսկոպոս Սալլանթյանի նամակը Ներսես Աշտարակեցուն։ Նամակում հեղինակը անդրադառնում է մի շարք կարևոր հիմնախնդիրների, մասնավորապես՝ ինչպես էին գործում միսիոներները, ինչպես էին ընդարձակվում ավետարանական համայնքները, ինչպիսի կրթություն էին առաջարկում առաքելական և ավետարանական դպրոցները։ Նամակում անդարադարձ է կատարվում նաև Հայ առաքելական եկեղեցու նվիրակներին և հայ կաթոլիկների գործունեությանը։
Հրատարակվող նամակում կատարել ենք որոշ ուղղագրական և կետադրական շտկումներ։
References
Մատենադարան, Ալեքսանդր Երիցյան արխիվային ֆոնդ, թղթապանակ 147, վավերագիր 42
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Narek Hakobyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.