Թուրքիայի և Ռուսաստանի շահերն ու հակասությունները Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նոր իրողություններում (2010-2016)

Authors

  • Տարոն Սաքոյան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

Keywords:

Ռուսաստան, Թուրքիա, Հարավային Կովկաս, ուժային հավասարակշռություն, սիրիական ճգնաժամ, ուկրաինական ճգնաժամ, ԵԱՏՄ, գործոն, Հայաստան, Ադրբեջան, ղարաբաղյան կոնֆլիկտ

Abstract

Հոդվածի նպատակը Հարավային Կովկասում Ռուսաստանի և Թուրքիայի շահերի ու հակասությունների վերլուծությունն է, որոնք հիմնականում սրվեցին սիրիական և ուկրաինական ճգնաժամերի ազդեցության տակ: Այդպիսի պայմաններում Ադրբեջանն առանցքային գործիք դարձավ Անկարայի համար, ինչը թույլ տվեց վերջինիս աստիճանաբար առաջ մղել իր շահերը տարածաշրջանում: Միաժամանակ, Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ի ձևավորումը (նրա կողմից առանց որևէ նախապայմանի) բացասաբար անդրադարձավ նրա գործոնի վրա առաջին հերթին դաշնակից Մոսկվայի հետ հարաբերություններում: Իսկ Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի քաղաքական և տնտեսական պատժամիջոցների ֆոնին Թուրքիան և Ադրբեջանը, ի հեճուկս Հայաստանի շահերի, զգալիորեն ամրապնդեցին իրենց աշխարհաքաղաքական գործոնները Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Author Biography

Տարոն Սաքոյան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հայցորդ

Downloads

Published

2021-12-31

Issue

Section

Articles