Ադրբեջանցի իսլամականների ակտիվությունը Կովկասում և Մերձավոր Արևելքում

Authors

  • Սարգիս Գրիգորյան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Keywords:

Իսլամականներ, ծայրահեղականություն, Ադրբեջան, «Իսլամական պետություն», Կովկաս, Մերձավոր Արևելք

Abstract

20-րդ դարի վերջից և 21-րդ դարի սկզբից մուսուլմանական երկրներում սկսված վերափոխումներն իրենց ազդեցությունն ունեցան իսլամական ծայրահեղական նոր ալիքի բարձրացման վրա աշխարհի մուսուլմանաբնակ հատվածներում, այդ թվում` Կովկասյան տարածաշրջանում, մասնավորապես Ադրբեջանում: Այդ առումով Ադրբեջանում տեսանելի է իսլամական ծայրահեղականության ակտիվություն և Կովկասյան և Մերձավորարևելյան տարածաշրջաններում  ադրբեջանցի իսլամականների ակտիվ  ներգրավվածություն: Սույն հոդվածում ուսումնասիրվում են ադրբեջանցի իսլամականների ակտիվությունը, դրա պատճառները, առարկայական կիրարկումները, գործողությունների արեալը, վտանգներն ու սպառնալիքները Կովկասում և Մերձավոր Արևելքում: Այդ դրսևորումները տեսանելի են հատկապես սուննի ադրբեջանցիների շրջանում:

Author Biography

Սարգիս Գրիգորյան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

պ.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ընդհանուր պատմության բաժնի գիտաշխատող

Downloads

Published

2021-12-31

Issue

Section

Articles