Ուրուգվայի հայկական համայնքը
Keywords:
հայկական համայնք, հայրենիք, սփյուռք, եկեղեցի, դպրոց, ռադիոժամ, Մոնտեվիդեո, հայապահպանությունAbstract
Սույն հոդվածը ներկայացնում է Ուրուգվայում ձևավորված հայկական համայնքի ստեղծման պատմությունը՝ սկսած առաջին հայերի հաստատումից մինչև արդի փուլը։ Հոդվածում քննության է վերցված մի շարք խոշոր հայրենանվեր ձեռնարկներ, որոնք իրականացվել է Ուրուգվայի հայկական համայնքում։ Հոդվածը բաղկացած է հինգ մասից. առաջին մասում ներկայացված են Ուրուգվայում առաջին հայերի հաստատումը․ որոշակի թվագրական հաշվարկներ, Ուրուգվայում հայերի հաստաստման նախադրյալները և հիմնական պատճառները։ Երկրորդ մասում ներկայացված է Ուրուգվայի հայկական համայնքի կազմավորումը։ Ապա խոսվում է համայնքում գործող կրթական, հասարակական-քաղաքական կառույցների և մշակույթային կենտրոնների կողմից իրականացված ձեռնարկների մասին, որոնք կարևոր դեր ունեն Ուրուգվայում հայապահպանության գործում։
Աշխատանքի նպատակն է հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների համատեքստում բարձրացնել սփյուռքում ձևավորված համայնքի դերակատարումը հայապահպանության գործում։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Arevshat Minasyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.