Իրավիճակը հյուսիսարևելյան Հայաստանում XVIII դ. առաջին քառորդին

Authors

  • Անդրանիկ Եսայան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Keywords:

Հյուսիսարևելյան Հայաստան, Զակամ, Տավուշ, լեզգիներ, Գանձակ, Սեֆյան Իրան, Ղազախ, Շամշադին, Չարեք, Վախթանգ

Abstract

Պարսկա-օսմանյան պատերազմներից հետո XVII դարի 30-ական թվականներից հյուսիսարևելյան Հայաստանում խաղաղ շինարարության ու տնտեսական զարգացման բարենպաստ միջավայր էր ստեղծվել: Արդյունքում Հայաստանի այլ վայրերից այստեղ նկատվեց բնակչության որոշակի ներգաղթ: Աշխուժացավ խաթարված հոգևոր հաստատությունների գործունեությունը: Կառուցվեցին նոր վանքեր ու եկեղեցիներ: Իրավիճակը փոխվեց, երբ դարավերջին Սեֆյան տերությունը սկսեց թուլանալ: Պետության կործանումը կանխելու նպատակով իրանական արքունիքը ավելի ծանր հարկեր սահմանեց, որն ավելի անտանելի դարձրեց բնակչության վիճակը: Առիթից շտապեցին օգտվել իրանական տարածքներին հավակնող Թուրքիան ու հզորացող Ռուսաստանը:  Թուրքերի հրահրմամբ հյուսիսարևելյան Հայաստանի բնակավայրերը զուգահեռաբար սկսեցին ավարառության ենթարկվել լեզգիների կողմից: Լեռնականների զորախմբերը պարբերաբար սկսեցին անցնել Կուր գետը և ամայացնել հայկական բնակավայրերը: Օսմանյան կայսրությունը, ռուսական կողմի հետ համաձայնեցված, 1725 թ. կարողացավ գրավել ամբողջ տարածաշրջանը: Նշված իրադարձություններն մեծապես ազդեցին տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի վրա, ինչի հետևանքները զգացվեցին նաև հետագա տարիներին:

Author Biography

Անդրանիկ Եսայան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնի ասպիրանտ

Downloads

Published

2021-12-31

Issue

Section

Articles