Հայաստանի Հանրապետության կոնվերգենտ և մուլտիմեդիային լրագրության որոշ առանձնահատկությունների մասին

Authors

  • Արման Սաֆարյան Հայ-ռուսական համալսարան

Keywords:

կոնվերգենտ և մուլտիմեդիային լրագրություն,, հայկական ԶԼՄ-ներ, «մուլտիմեդիականության սիներգիա»

Abstract

Հոդվածում քննվում են Հայաստանում կոնվերգենտ և մուլտիմեդիային լրագրության ձևավորման առանձնահատկությունները: «Կոնվերգենտ լրագրության» ֆենոմենի տարածումը պայմանավորված էր տեղեկատվական և հաղորդակցման միջոցների (ԶԼՄ-ների ավանդական ձևերի և համակարգչային տեխնոլոգիաների) ինտեգրացիոն գործընթացներով, ինչը հնարավոր է դարձրել տեղեկատվության փոխանցումը տարբեր միջոցներով (ինչպես անալոգային՝ լսողական, տեսողական, տպագիր, այնպես էլ թվային): Որպես մուլտիմեդիային տարածքի ձևավորման անհրաժեշտ գործոններ (բացի տեղեկատվության տարածման տարբեր միջոցների «զուգահեռաբար» օգտագործումից) առանձնացվում են «ինտերակտիվությունը» (տեղեկատվության ստացողի ներգրավվածությունը և նրա հետ փոխգործակցությունը տեղեկատվական-կոմունիկատիվ գործընթացում) և «լրագրողի գործունեության նոր ձևերի և մեթոդների ստեղծագործական սինթեզը» (ի տարբերություն կոնվերգենտ լրագրությանը բնորոշ՝ հաղորդակցման տարբեր միջոցների մեխանիկական միաձուլման): Ներկայացված է նաև հայկական ԶԼՄ-ների ինտերնետ տարածքում ներգրավման և «մուլտիմեդիականության սիներգիայի» ընդհանուր պատկերը:

Author Biography

Արման Սաֆարյան, Հայ-ռուսական համալսարան

Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտ

Published

2021-12-31

Issue

Section

Articles