Լիբանանահայերի հայրենադարձության առանձնահատկությունները, արդյունքներն ու հետևանքները (1946-1949 թթ)

Authors

  • Օֆելյա Դարբինյան Երևանի պետական համալսարան

Keywords:

սփյուռք, հայրենադարձություն, Ներգաղթի կոմիտե, Լիաբանանի հայ համայնք, Բեյրութ, Այնճար, կուսակցություն, եկեղեցի, ՀԲԸՄ, Խորհրդային Հայաստան

Abstract

Հայ պատմագրության մեջ Մեծ հայրենադարձությանը նվիրված ուսումնասիրություններում լիբանանահայերի 1946-1947 թթ․ հայրենադարձությունը, որի արդյունքներն ու հետևանքները միաժամանակ և' ոգևորումի, և' հիասթափությունների պատճառ են հանդիսացել, մինչ օրս որևէ հետազոտողի կողմից առանձին քննության թեմա չի հանդիսացել: Սույն հոդվածում, կարևորելով լիբանանահայ համայնքի առանձնահատկությունները, հանրակողմանի լուսաբանվում են այն հիմնական թերացումներն ու բացթողումները, որոնք խոչընդոտ են եղել գործընթացի լիարժեք ու արդյունավետ իրականացմանը։ Հստակեցվում է հայրենադարձ լիբանանահայերի տեղաբաշխման աշխարհագրությունը։ Անդրադարձ է կատարվում նրանց ինտեգրման խնդիրներին։ Զուգահեռաբար վեր են հանվում նաև հայրենադարձների ունեցած ներդրումները Խորհրդային Հայաստանի տնտեսության, ժողովրդագրության, քաղաքաշինության ու գիտամշակութային կյանքի վերելքի գործում։ Հետազոտության համար հենքային նշանակություն են ունեցել մի շարք արխիվային փաստաթղթերում և պարբերական մամուլում տեղ գտած տեղեկագրերը, նամակներն ու հրապարակումները, որոնք ենթարկվել են համաբերման և քննական վերլուծության։

Author Biography

Օֆելյա Դարբինյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրանտ

Downloads

Published

2021-12-31

Issue

Section

Articles