Հասարակության գաղափարական փոխակերպման գործընթացները Խորհրդային Հայաստանում 1930-1980-ական թթ․

Authors

  • Էդուարդ Զոհրաբյան Երևանի պետական համալսարան

Keywords:

պատմափուլ, ազատականացում, գաղափարաբանություն, միատարր հասարակություն, հայագիտություն, փոխակերպում, ազատագրական շարժում, Մեծ եղեռն, ազգային մտածողություն, այլախոհություն, կեղծարարություն, գաղափարազրկում

Abstract

Հոդվածում փաստական նյութի հիման վրա վերլուծվում է Խորհրդային Հայաստանում 1930-1980-ական թթ․ հասարակության գաղափարական վերափոխման գործընթացը՝ լծորդելով հայագիտության առաջընթացին։ Հիմնահարցը դիտարկվում է քննարկվող ժամանակաշրջանում խորհրդային հասարակության կյանքում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական, ներքաղաքական վերափոխությունների համատեքստում։ Ազգային մտածողության և  մտակեցվածքի դրսևորումները հետպատերազմյան երկու տասնամյակներին վերածվեցին հայագիտության ոլորտում նոր ձեռքբերումների։ Պատմությունը, ստանալով ազգային նկարագիր, սկսեց անձնավորվել, խորացավ ազգային ինքնության ձևավորման իմաստավորումը։ Ազգային ազատագրական պայքարի, Հայոց ցեղասպանության արգելված թեմաների քննարկումները հասունացրին հայ քաղաքական միտքը, հիմք դրվեց քաղաքական հայագիտությանը։ Հայագիտությունը այդ շրջանում նպաստեց ազգային պայքարի մոտիվացմանը։

Author Biography

Էդուարդ Զոհրաբյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ

Downloads

Published

2021-12-31

Issue

Section

Articles