Նախագծային ուսուցման առանձնահատկությունները

Authors

  • Մերի Հովհաննիսյան Երևանի պետական համալսարան

Keywords:

Նախագծային ուսուցման տեխնոլոգիա, նախագծային գործունեություն, քննադատական մտածողություն, հետազոտական հմտություններ, սովորողակենտրոն ուսուցում, մանկավարժական աքսեոլոգիա

Abstract

Ուսուցման գործընթացում անհրաժեշտաբար առաջ են գալիս ուսումնական գործունեության  նոր ձևեր, մեթոդներ, տեխնոլոգիաներ, որոնք զարգացնում են սովորողների լեզվամտածողությունը, խոսքային կարողությունը, ձևավորում են իմացական կայուն կառույցներ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են ինքնակառավարվող: Ուսուցման ժամանակակից նմանօրինակ տեխնոլոգիաներից է նախագծային ուսուցումը, որը՝ որպես հետազոտական, պրոբլեմային, ստեղծագործական մի շարք մեթոդների և սովորողների որոշակի գործողությունների հաջորդականությունների, հնարների համադրություն, իրականացվում է տրված առաջադրանքը կատարելու նպատակով: Նշված տեխնոլոգիայի հիմնական նպատակն է սովորողներին տալ հնարավորություն՝ գործնական առաջադրանքների լուծման գործընթացում ինքնուրույն ձեռք բերելու գիտելիքներ: Նախագծային տեխնոլոգիայի հիմքում ընկած են սովորողի ճանաչողական, համագործակցային, հետազոտական հմտությունների, սեփական գիտելիքներն ինքնուրույն ձևակերպելու, փաստերը համադրելու, տեղեկատվական տարածքում կողմնորոշվելու, քննադատական մտածողության ձևավորումն ու զարգացումը: Նախագծային տեխնոլոգիայի կիրառումը  հնարավորություն է տալիս ձեռք բերելու գիտելիքներ,  ձևավորելու կարողություններ՝ կոնկրետ հանձնարարություններ ծրագրելու և ինքնուրույն իրականացնելու միջոցով: Այս դեպքում մանկավարժը ստանձնում է մշակողի, համակարգողի, փորձագետի և խորհրդատուի դեր: Նախագծային ուսուցման տեխնոլոգիայի արդյունքը տեսանելի և հրապարակված աշխատանքն է: Իրականացման փուլերն են հիմնահարցի ձևակերպումը,  աշխատանքային խմբի (խմբերի) ձևավորումը, աշխատանքի բաժանումը,  խմբերի, անհատների ինքնուրույն աշխատանքը,  հետազոտությունը,  ստացված արդյունքների ընթացիկ քննարկումները, կատարված աշխատանքների ներկայացումը (նախօրոք որոշվում է ներկայացման ձևը` տեսանյութ, ֆոտոշարք, հոդված կամ բնագիր),  սովորողների աշխատանքների գնահատումը (դասավանդողի և սովորողների կողմից) և  հետագա աշխատանքի ուղիների նախանշումը:

Author Biography

Մերի Հովհաննիսյան, Երևանի պետական համալսարան

բ.գ.թ., ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ասիստենտ, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող

Downloads

Published

2021-12-31

Issue

Section

Articles