Վրաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունները Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության առաջին շրջանում (2004-2007 թթ.)

Authors

  • Էդգար Չախոյան Երևանի պետական համալսարան

Keywords:

Վրաստան, ԱՄՆ, ժողովրդավարություն, նախագահի արտահերթ ընտրություններ, ՆԱՏՕ, Արևմուտք, ՌԴ, դիվանագիտական հարաբերություններ, Հարավային Կովկաս, տարածաշրջանային անվտանգություն, պետքարտուղար, արտահերթ ընտրություններ, «Լուգարի» հետազոտական կենտրոն

Abstract

Հոդվածը նվիրված է Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության առաջին շրջանում՝ 2004-2007 թթ., Վրաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների ուսումնասիրությանը: Մանրամասնորեն լուսաբանված են կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների ձևավորման, խորացման և ամրապնդման պատմությունը, ներքին ու արտաքին քաղաքական զարգացումները, ինչպես նաև երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի հանդիպումների արդյունքում ձեռքբերված դիվանագիտական հաջողությունները: Վերհանվել և ուսումնասիրվել են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Կրտսեր վարչակազմի արտաքին քաղաքական մոտեցումները Վրաստանի նկատմամբ, մասնավորապես Վարդերի հեղափոխությունից մինչև 2007 թ. վերջերը, ինչպես նաև Վրաստանում կատարվող փոփոխությունների հետևանքով ՀՀ-ի համար առաջացած խնդիրները: Ամբողջապես քննության առարկա են դարձել նախագահ Բուշի (2005 թ. մայիսին)՝ Թբիլիսի կատարած այցի առանձնահատկությունները, տարածաշրջանում սպասվող փոփոխությունները և Վրաստանը ժողովրդավարություն «արտահանող» երկրի վերածման միտումները: Վերլուծվել են կողմերի միջև ստորագրված երկկողմ փաստաթղթերի դերն ու նշանակությունը: Դիտարկվել են տարաբնույթ փաստեր, որոնք նպաստել են Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ ու բազմակողմ դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը: Առանձնակի ուշադրություն է դարձված Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների վատթարացման իրական պատճառների բացահայտմանը: Հոդվածում կարևոր տեղ է հատկացված նաև Վրաստանում արտահերթ ընտրությունների արդար ու թափանցիկ կազմակերպման համար ԱՄՆ ֆինանսական և գործուն աջակցության նպատակների ուսումնասիրությանը:

Author Biography

Էդգար Չախոյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի հայցորդ

Downloads

Published

2021-12-31

Issue

Section

Articles