ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ «ԸՆԴԴԷՄ ՏԱՃԿԱՑԸ» XIV-XV ԴԱՐԵՐԻ ՀԱՅ-ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Authors

  • Գայանե Մկրտումյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/jos.2023.24.2.115

Keywords:

թաթար-մոնղոլական արշավանքներ, Հայոց Եկեղեցու հոգևոր անկախություն, լուսավորչական գործունեություն, ջատագովա-բանավեճային գրականություն, քրիստոնեական կրոնի գերակայություն, Սուրբ Երրորդություն, Քրիստոսի խաչելություն, մուսուլմանական ծիսակարգ, ջրով լվացում, Հարցմանց գիրք

Abstract

Գրիգոր Տաթևացին XIV-XV դարերի հայ աստվածաբանական֊ փիլիսոփայական մտքի հայտնի ներկայացուցիչներից է։ Նա ապրել և ստեղծագործել է շատ անբարենպաստ պայմաններում, երբ Հայաստանը կորցրել էր իր պետականությունը և դարձել թաթար-մոնղոլների արշավանքների թատերաբեմ 1236-֊1244 թթ.։ Մոնղոլական իշխանության ժամանակաշրջանում Հայաստանում Հայոց Եկեղեցին էր մնացել բնակչության միակ ապավենը, երբ հոգևորական դասը ձգտում էր գոնե պահպանել Հայոց եկեղեցու հոգևոր անկախությունը՝ լուսավորական և ուսումնամանկավարժական գործունեություն ծավալելով երկրի հոգևոր հայտնի կենտրոններում՝ Ախթամարի, Գլաձորի, Տաթևի համալսարաններում։ Ահա այսպիսի պայմաններում է ընթացել Գրիգոր Տաթևացու գործունեությունը։ Նրա ստեղծագործությունը յուրատեսակ պայքար էր թաթար-մոնղոլների տիրապետության դեմ՝ ամրագրելու քրիստոնեական վարդապետության հիմնադրույթները։ Այս առումով առանձնանում է նրա «Գիրք Հարցմանց» երկի «Ընդդէմ տաճկաց» գլուխը, որտեղ հեղինակը քննադատական վերլուծության է ենթարկել իսլամի գաղափարախոսության առանցքային դրույթները՝ «16 մոլորությունները» կամ սխալները, որոնք հակասության մեջ են քրիստոնեության հետ։ Դրանք հիմնականում վերաբերում են այնպիսի թեմաների, ինչպիսիք են մուսուլմանների կողմից Սուրբ Երրորդության, Հիսուսի մարմնավորման ժխտումը, Նրան Աստծո որդի չհամարելը, քրիստոնեական որոշ ծիսակարգային արարողություններ չընդունելը և այլլն։ Հոդվածում համապարփակ կերպով քննության ենթարկված վերոհիշյալ դրույթները համադրվել են իսլամի ու մուսուլման աստվածաբանների տեսությունների հետ։ Այդ քննությամբ ավելի է ընդգծվում Գրիգոր Տաթևացու իրազեկվածությունը իսլամի հիմնադրույթներին։ Այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը գտնվում էր թաթար-մոնղոլների տիրապետության տակ, նրա քննադատական վերաբերմունքը իսլամի, Մուհամմադ մարգարեի նկատմամբ իրոք շատ համարձակ, գիտականորեն պատճառաբանված և արդարացի էր։

References

Գայաեան Ա., Իսլամ և Ավետարան,Երևան,2006:

Զաքարյան Ս., Փիլիսոփայության պատմություն, Երևան, 2007, էջ 109

Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երևան, 1982, էջ 260

Կյուլեսերյան Բ. Իսլամը հայ մատենագրութեան մեջ, Վիեննա, 1930, էջ 3,10,12

Ղուրան, արաբերենից թարգմանեց Ա. Ամիրխանեանց, Վառնա, 1909

Մեծոբեցի Թ., Պատմութիւն Լանկ Թամուրայ և յաջորդաց իւրոյ, Փարիզ, 1860:

Տաթևացի Գ., Ընդդէմ տաճկաց, Երևան ,2009:

Տիգրանյան Ս. Իսան և «Սուրբ Երրորդության» դավանանքը Ղուրանում և Սուննայում, Արաբական ուսումնասիրություններ, հատոր 11, Երևան, 2019, էջ 127-142։

Ислам, Энциклопедический словарь, Москва, 1995

Райт В. Краткий очерк истории сирийской литературы, С. Петербург,1902, с.110-112

Цветков П., Исламизм, том 1,Асхабад, 1902, с.33

Al-Quran al-karim, Damascus, 1986

Dadoyan S., The Armenians in the Medieval Islamic World, vol.3, New Brunswick and London,2014.

John of Damaskus Liber de Haeres bus in Die Shriften des Juhannes von Damaskus, ed. P. Bonifatius Kother, 5vols, Berlin 1969-1981, vol. 4. p.19

Das Leben Muhammad's nach Muhammad Ibn Ishak, bearbeitet von Abd al-Malik Ibn Hisham. Aus den Handshriften von Berlin, Gotha und Leiden, Erster Band, Zweiter Theil,1958.

Downloads

Published

2024-06-03

How to Cite

Մկրտումյան Գ. (2024). ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ «ԸՆԴԴԷՄ ՏԱՃԿԱՑԸ» XIV-XV ԴԱՐԵՐԻ ՀԱՅ-ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. Արևելագիտության հարցեր, 24(2), 115–130. https://doi.org/10.46991/jos.2023.24.2.115