Ն. Ֆ. ՔԸՍԱՔՅՈՒՐԵՔԻ «ՄԵԾ ԱՐԵՎԵԼՔԻ» ՏԵՍԼԱԿԱՆԸ ՝ ԻԲՐԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՍԼԱՄԱԿԱՆ-ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԱՐԴԻ ԽՈՍՈՒՅԹՈՒՄ ԱՅԼԱՏՅԱՏՈՒԹՅԱՆ ԱՐՔԵՏԻՊ
(հակահայկականության դրսևորումների օրինակով)
DOI:
https://doi.org/10.46991/jos.2023.24.2.332Keywords:
Նեջիփ Ֆազըլ Քըսաքյուրեք, այլատյացություն, ժխտողականություն, իսլամական պահպանողականություն, հակահայկականություն, Թուրքիայի ազգային փոքրամասնություններ, Ռեջեփ Թայիփ ԷրդողանAbstract
Սույն հոդվածում անդրադարձ է կատարվում իսլամական անհաշտ գաղափարախոս Նեջիփ Ֆազըլ Քըսաքյուրեքի առաջ քաշած գաղափարական դրույթներին` եզրակացնելով, որ վերջինիս «Մեծ արևելքի» տեսլականը տասնամյակներ շարունակ ծառայել է որպես ոչ թուրք փոքրամասնությունների հետ հարաբերություններում արտախմբային բացառման արքետիպ: Վերակենդանացնելով իսլամն իբրև ինքնության խորհրդանիշ և քաղաքական մտքի առաջնային աղբյուր՝ Քըսաքյուրեքն, ըստ էության, հանդես է եկել ոչ մուսուլման փոքրամասնությունների նկատմամբ էթնիկ զտումների կիրառման դիրքերից:
Հոդվածում ընդգծվում է թուրքական քաղաքականության և Թուրքիայում իսլամական պահպանողականության էվոլյուցիայի վրա Քըսաքյուրեքի գաղափարների թողած անանցողիկ ազդեցությանը: Ցույց է տրվում, որ Թուրքիայի ներկայիս նախագահը ևս մեծապես կրում է Քըսաքյուրեքի ազդեցությունը, և Էրդողանի պոպուլիստական քաղաքական գործիքակազմը նշանակալի չափով ձևավորվել է հենց նրա գաղափարախոսության ազդեցությամբ: Ավելին՝ անգամ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ Էրդողանի մոտեցումներում կարելի է տեսնել Քըսաքյուրեքի գաղափարների որոշակի ազդեցություն:
Ուսումնասիրելով Քըսաքյուրեքի հիմնարար աշխատությունը՝ «Գաղափարական ցանցն» իր այլ գեղարվեստական և հրապարակախոսական աշխատանքների համատեքստում՝ փորձ է արվում վերհանել դրանցում հակահայկականության դրսևորումները: Ընդհանուր առմամբ, փոքրամասնությունների հարցի նկատմամբ Նեջիփ Ֆազըլի վերաբերմունքը խտացված է նրա անթաքույց այլատյաց կարգախոսում. «կա՛մ մեզնից մեկը դարձիր, կա՛մ մեզնից հեռացիր»:
References
Ayata B., Hakyemez S., The AKP’s Engagement with Turkey’s Past Crimes: An Analysis of PM Erdoğan’s 'Dersim Apology', Dialectical Anthropology 37, no. 1, March 2013, pp. 131-143. https://doi.org/10.2307/42635386.
Bacık G., Seker S., Turks versus the West: Civilizational Populism in Turkey’s Ruling Coalition, Religions 14, no. 3, March, 2023, pp. 1-18, https://doi.org/10.3390/rel14030394.
Baer M. D., An Enemy Old and New: The Dönme, Anti-Semitism, and Conspiracy Theories in the Ottoman Empire and Turkish Republic", Jewish Quarterly Review 103, no. 4, Fall 2013, pp. 537-539. https://doi.org/10.2307/43298763.
Bali R. N. Antisemitism and Conspiracy Theories in Turkey, İstanbul: Libra Kitap, 2013.
Cornell S. E., Erbakan, Kısakürek, and the Mainstreaming of Extremism in Turkey." Hudson Institute. https://www.hudson.org/national-security-defense/erbakan-k-sak-rek-and-the-mainstreaming-of-extremism-in-turkey.
Duran B., Transformation of Islamist Political Thought in Turkey from the Empire to the Early Republic (1908-1960): Necip Fazil Kisakürek’s Political Ideas, PhD diss., Bilkent University, 2001.
Findley C. V., Turkey, Islam, Nationalism, and Modernity: A History, 1789–2007. New Haven: Yale University Press, 2010.
Genç K., Reading between the Lines: The Slow Reveal of Recep Tayyip Erdoğan's Grandiose Vision, World Policy Journal 35, no. 2, June 2018, pp. 47-55. https://doi.org/10.1215/07402775-7085616.
Guida M., Founders of Islamism in Republican Turkey: Kısakürek and Topçu, In Intellectuals and Civil Society in The Middle East: Liberalism, Modernity and Political Discourse, edited by Mohammed A. Bamyeh. London: I.B.Tauris, 2012.
MacLean G., Abdullah Gul and the Making of the New Turkey. London: One World, 2014.
Mardin Ş., Culture Change and the Intellectual: A Study of the Effects of Secularization in Modern Turkey: Necip Fazil and the Nakşibendı, In Cultural Transitions in the Middle East, edited by Şerif Mardin, pp. 189-213. Leiden: Brill, 1994.
Özkaya M. C., Fundamentalism, Anti-Semitism and the East-West Division from the Perspective of Necip Fazil Kisakurek, Tarih ve Günce 1, no. 3, Summer 2018, pp. 187-216.
Saraçoğlu C., Demirkol Ö., Nationalism and Foreign Policy Discourse in Turkey under the AKP Rule: Geography, History and National Identity." British Journal of Middle Eastern Studies 42, no. 3, September 2014, pp. 301-319. https://doi.org/10.1080/13530194.2014.947152.
Singer S. R. "ERDOGAN’S MUSE: The School of Necip Fazil Kisakurek." World Affairs 176, no. 4, November/December 2020, pp. 81-88.
Türk H. B., Demonization, Derision, Polarization: Turkish President Recep Tayyip Erdoğan’s Political Rhetoric, In Debasing Political Rhetoric: Dissing Opponents, Journalists, and Minorities in Populist Leadership Communication, edited by Ofer Feldman, pp. 190-191, Singapore: Springer, 2023.
Umut U., Conservative Narrative: Contemporary Neo-Ottomanist Approaches in Turkish Politics.” Middle East Critique 29, no. 3, May 28, 2020, pp. 275–90, https://doi.org/10.1080/19436149.2020.1770444.
White J., Muslim Nationalism and the New Turks. New Jersey: Princeton University Press, 2013.
Yavuz M. H. Nostalgia for the Empire: The Politics of Neo-Ottomanism, New York: Oxford University Press, 2020.
Yılmaz İ., Creating the Desired Citizen: Ideology, State and Islam in Turkey. Cambridge: Cambridge University Press, 2021.
Haznedaroğlu A., Necip Fazıl Kısakürek’in Tiyatro Eserlerinde Tarih." Yüksek Lisans Tezi, Recep Tayyip Erdoğan Üniversitesi, Rize, 2012.
Kısakürek N. F., Hitabeler, İstanbul: Büyük Doğu, 1999.
Kısakürek N. F., İdeolocya Örgüsü, İstanbul: Büyük Doğu Yayınları, 2005.
Kısakürek N. F., Kanlı Sarık, İstanbul: Büyük Doğu Yayınları, 2005.
Kısakürek N. F., Konuşmalar, İstanbul: Büyük Doğu, 1994.
Kısakürek N. F., Moskof, İstanbul: Büyük Doğu Yayınları, 1999.
Kısakürek N. F., O ve Ben, İstanbul: Büyük Doğu Yayınları, 2009.
Kısakürek N. F., Tarih Boyunca Büyük Mazlumlar, İstanbul: Büyük Doğu Yayınları, 2010.
Kısakürek N. F., Türkiye'nin Manzarası, İstanbul: Büyük Doğu Yayınları, 2013.
Kısakürek N. F., Ulu Hakan İkinci Abdülhamîd Han, İstanbul: Büyük Doğu Yayınları, 2013.
Kısakürek N. F., Yahudilik - Masonluk – Dönmelik, İstanbul: Büyük Doğu Yayınları, 2006.
Kuru H., Türkiye'de Antisemitizm ve Büyük Doğu Dergisi, Yüksek Lisans Tezi, Yıldız Teknik Üniversitesi, 2011.
Makas Z., Milli Birlik ve Beraberliğimizde Ozanların Rolü ,Atatürk Araştırma Merkezi Dergisi 11, no. 33, Kasım 1995, ss. 825-837.
Özdenören R., Necip Fazıl Kısakürek, Modern Türkiye'de Siyasî Düşünce 6 – İslamcılık’ta, editörler Tanıl Bora and Murat Gültekingil, ss. 136-156. İstanbul: İletişim, 2005.
Sakaoğlu S., Doğu Anadolu'daki Mezalimin Âşık Edebiyatına Yansıması, Türk Kültürü Dergisi 34, no. 403, 1996, ss. 675-684.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Arshak Gevorgyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.
Հոդվածների նկատմամբ հեղինակների հեղինակային իրավունքը պահպանվում է:
Երրորդ կողմի թույլատրված կրկնակի օգտագործումը սահմանվում է հետևյալ օգտագործման լիցենզիայով.
Creative Commons վերագրում-ոչ առևտրային (CC BY-NC): CC BY-NC օգտագործողներին թույլ է տալիս պատճենել և տարածեք հոդվածլ ոչ կոմերցիոն նպատակներով: Օգտագործողները կարող են վերաձևակերպել, փոփոխել նյութը, հարմարեցնել այն տեքստին՝ հղում անելով
լիցենզիային։ Լիցենզիայի մանրամասները հասանելի են
https://creativecommons.org/licenses/by-nc/4.0/ հասցեով:
Այս լիցենզիայի համաձայն հոդվածների նկատմամբ հեղինակների հեղինակային իրավունքը պահպանվում է, սակայն
«Արևելագիտության հարցեր» ամսագիրը և Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը ստանում են հոդվածը թղթային և էլեկտրոնային տարբերակով հրատարակելու և երրորդ անձնանց՝ բնօրինակին պատշաճ կերպով հղում անելու պայմանով այն օգտագործելու, տարածելու և վերարտադրելու իրավունք տալուլ ոչ բացառիկ լիցենզիա: Համապատասխան մեջբերումը բնօրինակին սովորական հղումն է: Հեղինակների կամ հրատարակիչների թույլտվություն չի պահանջվում: